ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՎԱ՜Յ ՄԵ՜, ՕՍԿԱՆՅԱՆ

ՎԱ՜Յ ՄԵ՜, ՕՍԿԱՆՅԱՆ
28.02.2012 | 00:00

Օրերս ԲՀԿ-ն տնտեսական «ֆորում» է անցկացրել, ուր ալամ աշխարհի մեծագույն տնտեսագետների հետ քննարկել է ԲՀԿ-ի նախընտրական տնտեսական պլատֆորմը, ծրագիրը: «Ֆորումն» ահավոր ներկայացուցչական էր` բոլոր առումներով, այդ թվում և` ԲՀԿ-ականների, ներկա էր նույնիսկ Վահան Բաբայանը: Իսկ Օսկանյանը, ինչպես շտաբի բացմանը, այնպես էլ այս անգամ, չկար: Մեր հարցմանն ի պատասխան` բա ո՞ւր է ձեր երկրորդ «մայկան»` սիրելի և անմոռաց Մինասիչը, մանավանդ որ վերջին շրջանում նա դարձել է նաև խոշոր տնտեսագետ` թեզեր, հռչակումներ է անում հայոց տնտեսության, նրա կործանված բարքերի մասին:
ԲՀԿ-ից ասացին, որ հրավիրված են եղել նրանք, ովքեր աշխատել են տնտեսական ծրագրի վրա: Համ էլ Վահան Բաբայանը ԲՀԿ վարչության անդամ է, իսկ Օսկանյանը` ո՛չ:
Հասկացա՞ք:
Այսպիսով, ԲՀԿ-ում առերես ողջունում են Օսկանյանի «հայտնությունը», սակայն խորքում ահավոր դժգոհ են: Եվ այդ դժգոհությունը չեն էլ թաքցնում. ո՞վ է նա, որ գա, ոչ մեկ-ոչ երկու, կուսակցության համար ոչինչ չարած, դառնա «երկրորդ համար», երբ մենք «ըստեղ էսքա՜ն… իրար կոկորդ ենք կտրում` մանավանդ ցուցակի համար». այս հանգամանքը, փաստորեն, խելագարության է հասցնում ԲՀԿ-ցիներին:
Հետո էլ` չգիտենք, չուզողությունի՞ց, թե՞ ինչ, երբ հարցրինք` բա ե՞րբ եք Մինասիչին վարչության անդամ դարձնելու, մեզ բառացի ասացին հետևյալը. մարտի 17-ին տեղի է ունենալու ԲՀԿ-ի արտահերթ համագումարը, իսկ հերթականը մեկ տարի հետո պետք է լինի:
Այսքա՛նը: Մեզ մնում էր «հասկանալ», որ այս համագումարում նոր վարչություն կազմելու ցանկություն ԲՀԿ-ում կարծես չկա:
Հետևաբար, չկա նաև ցանկություն հետայսու ևս այսքան շենշող տնտեսագետ Մինասիչին ԲՀԿ-ական որևէ միջոցառման կանչելու, ինչը, մեր մեջ ասած, «աբիդնի», եթե չասենք` ուղղակի «սպանիչ» է:
Ի՞նչ է մնում մեր Մինասիչին: Հե՛չ. գնալ-բողոքել Սեդրակիչին ու թե` «ա՜յ պա՜պ, ասա՛»: Դե «պապն» էլ մեծականով կզանգի Գագոյին ու կհարցնի. «Գագո, կարա՞ս ասես` էդ ի՞նչ ես անում»:
-Ծառուկյանը, թագավոր ախպեր, ինչ անում, իր համար չի անում, իրեն պետք չի իր համար անի, ինքը ազգի համար է անում, ժողովրդի համար է անում, քո համար է անում, Օսկանյանի համար է անում:
ՈՒ «մանրից» կբացատրի «թագավորին», որ հերիք չէր Օսկանյանի «մուտքով» ԲՀԿ-ն կապվեց մարտի 1-ի հետ, հիմա էլ, մեկ էլ տեսար` էնքա՜ն չար, թունավոր լրագրողներ կան, վերցրին ու հիշեցին, որ մարտի 1-ին «մասնակցել» են ոչ միայն Օսկանյանը, այլև օլիգարխների թիկնապահները, որ զինվորականների շորեր հագել, մտել ժողովրդի մեջ, կրակել են, բան. ինքը` հեչ, էն Լֆիկին-բանին ի՞նչ ասի, հազիվ էին մոռացվել էդ դրվագները, հազիվ էր ինքը ազատել Համիկին, հազիվ… Հիմա էս ընտրությունների «փիս վախտ» ոտով-գլխով թաթախվում են մարտի 1-ի «պատմությունների» մեջ… Օսկանյա՜նն ի՞նչ մեղքս էր:
Փաստորե՛ն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ