ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԲՀԿ-Ն ԳՐԻՇԻՆ «ՊԱՍՏԱՎԱ՞» ԱՐԵՑ

ԲՀԿ-Ն ԳՐԻՇԻՆ «ՊԱՍՏԱՎԱ՞» ԱՐԵՑ
27.03.2012 | 00:00

ԲՀԿ-ն ու իր լիդերն արեցին ամեն ինչ, որպեսզի կոալիցիոն պայմանավորվածությամբ իրենց հատկացված 11 ընտրատարածքն իրենց մնա, ինչը Էդուարդ Մադաթյանի դեպքում անհնար էր: Կատարվեց «ապուշիս երազանքը»` ՕԵԿ-ը ներկայացնող Էդուարդ Մադաթյանին ԿԸՀ-ն չգրանցեց:
Սակայն ԲՀԿ-ի ուրախությունը կարճ տևեց. «без пяти минут» այնտեղ թեկնածու առաջադրվեց ՕԵԿ շտաբի պետ Հեղինե Բիշարյանը, ինչը կատարյալ անակնկալ էր ԲՀԿ-ի համար (Գրիշն անակնկալից գլուխը կորցրել է` ասում են), որովհետև հստակ որոշում կար, որ Բիշարյանն առաջադրվելու է Սամվել Ալեքսանյանի` Կորյունի «ընտրաթաղերում»:
Այդով, նախընտրական մեծ գաղթի ելած «Բելաջոյի» Գրիշի գործերը, ինչպես ԲՀԿ-ինը, Շենգավիթի կողմերում փսորվեցին մի ուրիշ «ձև»:
Նախ` Մադաթյան Էդոն կանգնած է էս գործի գլխին, հիմա արդեն իր կուսակցության տիկնոջ համար, ու ինչպես տեղեկացնում են Շենգավիթից, ահագին գործ է արել: Հետո էլ «Բելաջոյի» Գրիշը ձևով ԲՀԿ-ական է, բովանդակությամբ` խիստ անհասկանալի միքս, իսկ հայտնի է, որ երկու տիրոջ ծառա չեն լինում. մինչև վերջին պահը բոլորը պնդում էին, որ ՀՀԿ-ից է նա առաջադրվել:
Բացի այդ, նրան, ինչպես կասեր Ծառուկյանը, նույնիսկ իրենց տանը կինն ու հարազատները չեն ընտրում:
ՈՒ սա դեռ բոլորը չէ: Մյուս կողմից էլ` Մասումյան Ռուբոն («Բենզին» Ռուբոն), որը ԲՀԿ Շենգավիթի գրասենյակի ղեկավարն էր, դուրս է եկել ԲՀԿ-ից` իր հետ տանելով ոչ միայն մարդկանց, այլև ԲՀԿ-ի «ինֆրաստրուկտուրաները»:
Այնպես որ, Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքը ևս, որը ԲՀԿ-ինն է, հեչ էլ ԲՀԿ-ինն ու ԲՀԿ գրված Լյովա Խաչատրյանինը չէ. ասում են` Ռուբոն կանցնի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ