Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Է՜, ՊԱՐՈՆ ՕՍԿԱՆՅԱՆ

Է՜, ՊԱՐՈՆ ՕՍԿԱՆՅԱՆ
03.02.2012 | 00:00

Շատ հետաքրքիր ստացվեց ԲՀԿ-ին սեփական ձեռքի առաջադրման «մոմենտը»: Օսկանյանի կողմից: Այն, եթե անկեղծ, անչափ շատ բան երևակեց:
ՍԻՐԵԼԻ՜Ս, ՔՈ ՆԱՊԱՍՏԱԿԸ ՊԱՏՐԱ՜ՍՏ Է ԱՐԴԵՆ
Չնայած Օսկանյանի ԲՀԿ-իստ դառնալու ուրվականն այլուր-ամենուր շրջում էր դեռ մեկ տարի առաջ, այնուհանդերձ, առաջարկն սպասվածից «կրքոտ» ստացվեց:
Օսկանյանի հրապարակավ սիրո խոստովանությունը նշանակում էր.
ա) որ նա այդպես էլ չկարողացավ իրականացնել «պլան ա»-ն` ամերիկյան երազանքը: «Սիվիլիթասից» (կարծում ենք` պատճառը հիմնադրամի անունն է, ա՛յ, եթե լիներ` «բրոնխոթաս», կարող էին իրերն այլ կերպ դասավորվել) կուսակցություն ստեղծել: Որի մեջ երակ կմտներ երկրորդ նախագահը: Չմոռանանք, որ սույն «Սիվիլն» ու «թասը» ֆինանսավորվում է Արևմուտքից: Արևմտյան այդ պրոյեկտին Քոչարյանը կմիակցեր Ռուսիո պրոյեկտ ԲՀԿ-ն և խնդրեմ` «նապաստակը»… հասկացա՛ք:
բ) Երկրորդ նախագահի կողմից խաղարկվեց «պլան բ»-ն: Այդով ԲՀԿ համամասնական ցուցակ էին ներմուծվելու սեփական «իգրոկները»` «վերադասավորելու» երկրորդ նախագահին խորհրդարանական և, իհարկե, նախագահական ընտրություններին ընդառաջ:
Օսկանյանին զուգահեռ «ներդրվելու» էի՞ն (ե՞ն) Գուրգեն Արսենյանը, հույս կար, որ աշխատակազմից հեռացած Կարեն Կարապետյանը ևս, սակայն Կարենը մնացել է Սերժ Սարգսյանի կողքին: Կլինեին լիքը հայտնի «աբիժնիկներ» և նույնիսկ կին ատամնատեխնիկներ, այդ թվում` կայքերի սեփականատերեր և այլք:
Այս պլանը ևս, ինչպես ցույց են տալիս զարգացումները, փաստորեն, փոշիանում է նույն արագությամբ, ինչպես «պլան ա»-ն:
գ) Օսկանյանը խոսեց այն ժամանակ, երբ մի քանի րոպեից պետք է հանդիպեին կոալիցիոն լիդերները` երկուշաբթի: Ասաց` «նե՜նց» եմ վռազում, պիտի արագացնեմ-մտնեմ ԲՀԿ ու անցնեմ ԲՀԿ-ից, զի «բանակցած ունեմ»:
-Ո՞վ ունի բանակցած. ո՞վ ա ասել` հա՜,- եղել էր ԲՀԿ առաջնորդ Կոլյայիչ Գագիկի արձագանքը: Մեղմ ասած: Շա՜տ մեղմ: Մեր տեղեկություններով:
Քիչ ներքևում դեռ «կխորանանք» սույն բանակցությունների մեջ (հիշենք պարզապես, որ «կանյաչնիում» Կոլյայիչը ինդուլգենցիայի` ազատման թուղթ էր տվել նաև Քոչարյանին, ասելով` նա մեզ, մեր ցուցակի հետ ոչ մի կապ չունի, հեչ չունի):
Առայժմ այն մասին, թե ինչու էր շտապում նախագահականի հանդիպումից վայրկյաններ առաջ Օսկանյանն «անդամակցել» ԲՀԿ-ին:
1) Նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիոն նախորդ հանդիպմանը «սևով սպիտակի» վրա, անչափ հասկանալի, ողջ կոալիցիայի և շտաբների ղեկավարների կենդանի ներկայությամբ, ասել էր ԲՀԿ-ին. եթե այս «ողջը»` քաղաքական դաշտի անորոշությունը, լարվածությունը, ընդդիմության հետ «մանևրը», համամասնականի ստորագրություններին միանալը, նրա համար է, որ դու վարչապետ ես ուզում, «չի՛ ըլնի. մնացածը դուք որոշեք»:
Ասվածը համամասնորեն վերաբերել էր և Հովհաննես Արգամիչին (էն ո՞վ է ինքնասպանություն գործել Արարատի մարզում. Գազի Հովոն ինչի՞ է նորից խաղի մեջ մտնում. չասի՞նք` ոստիկանապետի հետ Արարատը «միացրել» ենք Հայաստանին), ինչպես նաև վերաբերել էր Վարդան Մինասիչի «բոսին»:
2) Մինասիչն ու իր «համապատասխանը» այդով ցանկացել էին հիշեցնել Գագոյին, որ «բանակցած ունեն», որպեսզի վերջինս Սերժ Սարգսյանի հետ սպասվող հանդիպմանը չգնա «բանակցումների», այն է` զիջումների:
Հիշենք` կոալիցիոն լիդերների առաջին բուռն հանդիպումն ավարտվել էր մեծ հաշտությամբ` Գագոն Սերժին ասել էր` ոնց կասես, «նենց կըլնի»:
«Կոնկուրենտ ֆիրման» այդ «նենցը» չէր ուզում:
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄ
ՈՒղտին էլ է, չէ՞, հասկանալի է, որ թե՛ Գագիկ Ծառուկյանին, թե՛ Հովիկ Աբրահամյանին (այս ողջ խաղում Հովհաննես Ա.-ն ընդամենը մի «դիվիդի» ունի` ԲՀԿ-ի հետ ջերմեռանդ հարաբերություններ, որպես փափուկ «պասադկաների», բազարների բարձիկ), թե՛ մերձավորներին հե՜չ ձեռնտու չէ Օսկանյանի` ԲՀԿ-ի համամասնականում երկրորդը լինելու «ցանկասիրությունը»:
ՈՒզում-չենք ուզում, Օսկանյանը քաղաքական ֆիգուր է (hi, good guy), իսկ ԲՀԿ-ում քաղաքական ֆիգուրների չեն հանդուրժում (չէ՜, չենք ասում, որ տանում, առյուծի փայ են անում), պարզապես Ադոնցին «ղրկին», Արամ Սաֆարյանն էլ «մի ուրվական դառած»` շրջում է խորհրդարանի միջանցքներում` երազելով մի երկու հազար դոլար աշխատավարձ` ԲՀԿ-ից, առյուծներից հեռու:
Օսկանյանի և քոչարյանամերձ քաղաքականների գոյությունը ԲՀԿ-ում կթուլացնի Կոլյայիչի` կուսակցության նկատմամբ ունեցած միանձնյա մոնոպոլիան (ամեն բան կզեկուցվի նաև Քոչարյանին, իսկ այն բարքերը, որոնք առկա են Կոլյայիչի «մերձակա» շրջապատում, Քոչարյանի մեջ կառաջացնեն «ոմանց» ականջները քաշելու բուռն ու նույնքան կրքոտ ցանկություն):
Հետո, Օսկանյանը և մնացածները հո չե՞ն կարող, ինչպես ԲՀԿ մնացած քաղխորհրդի անդամները, մի երկու ժամ առաջ հայտնվել «կանյաչնիում», խելոք նստել` «կանյաչնիահպատակ» պոզայով, որպեսզի Գագոն գա, հրովարտակումներ անի, ու բոլորն անձայն-անձուն ասեն` կեցցե՛ մեր թագավորը` «ադաբրա՜յմս-ադաբրյա՛մս»:
Էլ չենք խոսում Հովհաննես Արգամիչի մասին, որ առանց այն էլ «մսուր» չունի ՀՀԿ-ում յուր պաշտոնանկ գլուխը դնելու: Չմոռանանք ֆիքսել, որ Քոչարյանի և նրա հարաբերությունները վաղո՜ւց էն չեն:
Էսքանը: Եվ առայժմ:
Հետևաբար, ուղտին էլ է, չէ՞, հասկանալի, որ Սերժ Սարգսյանին ինչքա՜ն ձեռնտու է այս պահին ԲՀԿ-Օսկանյան այս նոր «վերլուծությունը»` Լևոնի «վերլուծության» կողքին: Ղեկավարելի քաոսի և իր խաղատախտակի առումով:
ՈՒղտին էլ է, չէ՞, հասկանալի, թե «մեկ մարդու կուսակցությունը» (ձևակերպումը Քոչարյանինն է` արված ԲՀԿ-ի հաշվով, և այդ մեկ մարդը, մինչ այս կարծում էինք` հենց Քոչարյանն է) ինչքան է զայրացել թոշակառուի կարգավիճակից դուրս գալուն միտված իր քայլերի հանդեպ դրսևորած ԲՀԿ հակազդեցությունից: Անկախ` դրդապատճառներից, «հսկիչ փաթեթի» պատկանելությունից:
«Հասկացող» ուղտը չոքել է արդեն երկրորդ նախագահի դռանը: Փաստորեն: ԲՀԿ-ն «մանևրում» է և՛ Սերժի դաշտում, և՛ Լևոնի, և Քոչարյանի (ասում են` «պլան գ»-ի պրոյեկտիստը Արգամիչն է. նա է սովորաբար այդքան «ճկուն» հաշվարկներ անում, մենք չենք խառնվում նրանց շփմանն ու ճկունությանը, որովհետև ԲՀԿ-ն կարող է ինչ-որ շատ կարևոր պահի ճողվածք ստանալ, ինչպես եղավ Արգամիչի դեպքում, ասեն` մեղավորը դուք էիք):
Խոսենք միայն փաստերով: Վարդան Բոստանջյանը նախ ասաց, որ ՀՀԿ-ն այսուհետ առաջինն է: Հետո ասաց, որ սատարելով են սատարում Սերժին: Հետաքրքիրն էն է, որ Բոստանջյանի ամենակարևոր միտքը թողած, ընկել ենք այլ մտքի հետևից:
Նա սևով սպիտակի վրա ասաց. բա դու ո՞վ ես, չէ՛, չէ՛, դո՞ւ ով ես։
-Մեր քաջ Վարդան-Վարդան, հոգիս էղնի քեզ ղուրբան: Դու մեր ցուցակի հետ ի՞նչ կա՜պ ունես: Գնա գրվի ՀՀԿ:
ԲՀԿ սատելիտներն էլ, թե` անձնական է դա, անձնական: Միայն Բոստանջյանի օգտագործման: Անանձնականը վերապահված է միայն կուսառաջնորդին:
Իսկ կուսառաջնորդը, ինչպես միշտ, լռում է ու լռում:
ՈՒ եթե կուզեք, սատելիտային այդ արձագանքն ավելի վիրավորական պետք է լիներ Օսկանյանի համար, քան Բոստանջյանինը, որովհետև «դվայնոյ» փչացում գնաց:
Մինասիչն էրեխա չէ ու հաստատ գիտե, թե ԲՀԿ-«մեկ մարդու կուսակցության» միջոցով ինչ ասվեց իրեն:
Նա, նույնքան օպերատիվ, կայքերից մեկում անուղղակի հակադարձեց, որ ինքը ոչ մի մտադրություն էլ չունի ԲՀԿ-ին անդամակցելու (չմոռանանք` Օսկանյանը սերտ հակումներ ունի նաև դեպ ՀՅԴ. Հրանտ Բագրատյանն իր գրքերից մեկում նրա մասին գրում է, որ ծպտյալ դաշնակցական է): Ինչևէ:
Օսկանյանի անուղղակի հայտարարությունից, այն է` ԲՀԿ-ն իր նպատակին հասնելուց հետո հնչեցրեց «պաշտոնական» տեսակետը. «Հենարան» ակումբում Բոստանջյանը չի «հենվել» կուսակցության տեսակետի վրա, միայն ու միայն իր կարծիքն է հայտնել, ինչի հետ «կուսը» ոչ մի կապ չունի:
Մեզ մնում է փոխանցել շամպայնը և մեկ անգամ ևս արձանագրել.
-Չխանգարե՜նք ձեր շփմանը:
Այն դեռ «կրքոտ» կլինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ