Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ` ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ՒՄ ԵՔ` ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
27.03.2012 | 00:00

Մինչ ՀՅԴ-ն յուր հարյուր-եսիմ-քանիամյա աչքերը կտրել երդումների համար կիրառվող մաուզերից, այլոց (ՀՀԿ-ի) ցուցակում նոր, թարմ դեմքեր է փնտրում ու չի գտնում, ՀՀԿ-ն էլ` հարյուր-եսիմ-քանիամյա ատամնաթափ այդ ծեր-շատակերի ցուցակն է մատնանշում որպես ամենաքյարթու դեմքերի «դինոզավրիստիկա», ՕԵԿ-ի համամասնականում, պարզվում է, թարմ դեմքերի պակաս չկա. լիքը «ջահե՜լ, սիրո՜ւն, բախտավո՜ր», Սորբոն ավարտա՜ծ տղերք:
Առաջին տասնյակում` մի քանի օրինակից: Դավիթ Կարապետյանին թողնենք մի կողմ, հասնենք ՕԵԿ-ի ընտրացուցակի իններորդ հորիզոնականին և հարցնենք Նելսոն Զուլոյանին. օրերս մամուլում գրված էր, որ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի (մի բուռ հայ ենք` Ֆրանսիա՞ն որս է. էն էլ է, էլի, Հայաստան), էդպե՞ս է:
Նախ պարզեցինք, որ 34-ամյա Նելսոն Զուլոյանն ավարտել է ոչ միայն Սորբոնի համալսարանը, այլև դրանից առաջ Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը (ինչը մթնոլորտի ու մնացածի առումով, գոնե մեզ համար, ամենաբարձր աուրան է, որպես էներգետիկա):
Բա հետո՞` հարցրինք պարոն Զուլոյանին։
-Փարիզում` Սորբոնն ավարտելուց հետո, հիմնադրել եմ «Lօri.com» ընկերությունը, որն զբաղվում էր բարձր տեխնոլոգիաների, ինֆորմատիկայի խնդիրներով: 2003-2006 թթ. ամերիկյան ներդրումների «Դեֆստեր» ընկերության ներկայացուցիչն եմ եղել Եվրոպայում, 2006-ից հանդիսացել եմ Ֆրանսիայում քաղաքական ապաստան փնտրողների ու ֆրանսահպատակների կենտրոնների իրավախորհրդատու: Նույն 2006-ին վերադարձել եմ հայրենիք, չնայած երբեք կապը հայրենիքի հետ չի խզվել, և 2007-ից զբաղեցնում եմ «Եվրոֆյուչեր» հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը` 2007-ից փաստացի ու մշտապես ապրելով Հայաստանում:
«Ա Պո՞լշա», հարցրինք մենք Ֆրանսիայի մասին։
-Ինչ վերաբերում է իմ ֆրանսիական քաղաքացիությանը, ապա, այո, ես հանդիսացել եմ Ֆրանսիայի քաղաքացի, բայց գրավոր հրաժարվել եմ դրանից:
-Բա դուք «խելք ունե՞ք»,- չդիմացանք ու հարցրինք մենք:
-Ֆրանսիայում ինձ նույն հարցը տվեցին:
-Սարկոզի՞ն:
-Չէ, «խնդիրը» դրան «չհասավ»: Իսկ եթե լուրջ, ապա Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին տեղեկացված են և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի համապատասխան մարմինները: Եվ պատգամավորի թեկնածուի իմ փաթեթը ԿԸՀ է ներկայացվել օրենքի բոլոր պահանջներին համապատասխան. ես հինգ տարի ապրել եմ Հայաստանում և փաթեթը հանձնելու պահին չեմ հանդիսացել Ֆրանսիայի քաղաքացի: Այնպես որ, մամուլում գրվածն իրականությանը չէր համապատասխանում. կարող էին նաև ինձ զանգել, իմանալ:
-Ասելիք «չունեմ»: Բայց դե ախր` Փարիզը «տոն է, որ միշտ մեզ հետ է». Փարիզից հրաժարվել ու գնալ հայոց «փառապա՜նծ» ԱԺ, մեծ կարողություններ են պետք (հասկանալի է` ո՛չ նյութական, այլ ահավոր «դուխովնի»), էլ սիրտ կմնա՞ր` զանգեին-հարցնեին:
-Բոլոր դեպքերում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ