Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

1-0` ՀՕԳՈՒՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ՞

1-0` ՀՕԳՈՒՏ ՎԱՐՉԱՊԵՏԻ՞
15.07.2011 | 00:00

Վաղուց էր խոսվում, որ Լոռու մարզպետը պետք է պաշտոնանկ արվի: Սակայն պարզվում է` ուրբաթը շաբաթից շուտ եկավ։
Շաբաթ օրը` հունիսի 25-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել էր Լոռու մարզ, Վանաձորում` ճարտարագիտական համալսարանի ուսանողներին դիպլոմներ, Ալավերդի քաղաքում` ՀՀԿ անդամատոմսեր հանձնելու։

Ոնց երևում է, վարչապետի շաբաթօրյա գործունեությունը, ՀՀԿ-ն «տյունինգ» անելու-երիտասարդացնելու մասով (պարտականություն, որը, ըստ երևույթին, ոչ թե Տիգրան Սարգսյանն է ինքն իրեն պատվիրակել, այլ ավելի բարձր որոշման արդյունք պետք է լինի), շատերի սրտով չէ, և շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա է «նկարվել» Մեծ լոռեցու (Հովհաննես Թումանյանին նկատի ունենք) հայրենիքում. մարզի էլիտայից գրեթե ոչ ոք չի դիմավորել վարչապետին. մարզպետը Սանկտ Պետերբուրգ մեկնելու «կարևոր» գործով «մեկնած» է եղել Վրաստան, մարզպետարանի համապատասխան վարչության պետերը, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչները, որոնք, որպես օրինաչափություն, անպայման ներկա են լինում, չեն դիմավորել մարզ ժամանած վարչապետին:
Մի խոսքով, բացի մեկ հատիկ փոխմարզպետից` գումարած ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյան, որին Ալավերդիում միանում է նաև Էդուարդ Շարմազանովը, ուրիշ «ոքեր» չեն եղել:
Փաստորեն, բոյկոտ է իրականացվել. «համապատասխանները» Երևանից զանգել են մարզ, հրահանգել` չդիմավորել վարչապետին, ինչն էլ անպատասխան չի մնացել վարչապետի կողմից։ Լոռու մարզպետը մի ձեռքով դիմումներ է գրում` արձակուրդի և աշխատանքից ազատման մասին, մյուս ձեռքով` «արձանագրում», որ ինքն այնքան էլ դիմում չի գրել, որ ինքը… Ավելին` վերջին օրերին լրագրողներիս ականջին շշնջում էին, որ ոչ էլ պաշտոնանկ է արվելու մարզպետը` «կտեսնեք` օգոստոսի 12-ին կվերադառնա իր աշխատանքին»:
Ըստ «չար» լեզուների` այդ հավաստիացումները մարզպետին արվել էին նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԺ նախագահի կողմից. նրանք ամեն ինչ արել են, որ Արամ Քոչարյանը պաշտոնանկ չարվի:
Բայց էս անգամ էլ հինգշաբթին է շաբաթից շուտ եկել. երեկ կառավարության նիստում, հակառակ «ոմանց» սպասումների, Տիգրան Սարգսյանը հայտարարել է մարզպետի պաշտոնանկության «բոթը»` խաղի առաջին ռաունդը «չորով» ավարտելով իր օգտին: (Արամ Քոչարյանը երեկ իր մերձավորների մոտ մղկտացել է, թե ինքն ինչ մեղավոր է, իրեն հրահանգել են, ինքն արել է, ու չեն ասում, որ հրահանգել են)։
Շրջանառվում են նոր մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ` Կարեն Սարիբեկյան (Սաշիկ Սարգսյանի «մարդն» է` ասում են), Վահրամ Բաղդասարյան (Աղվան Հովսեփյանի «մարդն» է, եղել է նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի «մարդը», բայց էլ «մարդը» չէ), տրվում են Արշալույս Փայտյանի, Վանաձորի քաղաքապետի և Հենրիկ Քոչինյանի անունները ևս: Սակայն ամենահավանական թեկնածուն մարզի ոստիկանապետ Ա. Համբարյանն է։ Սպասենք:
Համ էլ ասում են` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է… աշխատանքից ազատման դիմում գրել` արձակուրդի դիմումին զուգահեռ:
Բայց իր դեպքում բոյկոտ-բան, աթոռի վրա էլ չար աչք չկա: Տեսնես` ինչո՞ւ է էդպես «աշկռվել» մեր նախարարը:
Վայ թե էլի Լոռին է մեղավոր` մշակույթի նախարարության կողմից «տյունինգ» արված Հնեվանքով:
Մարզ եմ ասել, հա՜:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ