Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ո՞վ կլինի ապագա վարչապետը

Ո՞վ կլինի ապագա վարչապետը
01.05.2012 | 00:00

Հասկանալի է` ընտրությունների ողջ ինտրիգը հենց սա է: Կոնֆիգուրացիաները հետևյալք են.

ա) ստատուս-քվոյի պահպանում: Սա նշանակում է` վարչապետ է մնում Տիգրան Սարգսյանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ ընտրությունները պետք է լինեն բավականին բարձր մակարդակով, ինչպես խոստացել է Սերժ Սարգսյանը` արդար, ազնիվ, թափանցիկ` առանց մեծ էքսցեսների:

Այն, որ Տիգրան Սարգսյանը հնարավոր ֆավորիտ է, վիճարկելի չէ, ոչ միայն ելնելով Սերժ Սարգսյանի` ՀՀԿ 13-րդ համագումարյան ելույթից, այլև Տիգրան և Սերժ Սարգսյաններ «տանդեմի» գեո-ներքաղաքական պասաժից. տանդեմն ամենաիդեալական կոնֆիգուրացիան էր արտաքին խաղի, վիզուալ ընկալման, հավասարակշռություն պահելու, հասկանալի պարտնյորներ ունենալու տեսանկյունից: Եվ հետո` արտաքին, մասնավորապես արևմտյան աշխարհը, ոնց տեսնում ենք, շատ լավ է ընկալում Տիգրան Սարգսյանին, ինչը բավականին լուրջ արգումենտ է փոփոխվող, փոքրացող, թարմ արյուն պահանջող, կանխատեսելի պարտնյորներ պահանջող միջազգային հանրության կողմից:

Կլինե՞ն այդպիսիք ընտրությունները. մնաց մի քանի օր, սպասենք:

բ) Փոխզիջում` ՀՀԿ-ԲՀԿ տանդեմում: Այս կոնֆիգուրացիայով հիպոթետիկ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր. անցյալով ենք խոսում, որովհետև, ինչպես ցույց են տալիս զարգացումները` սցենարի հավանականությունը գնալով զրոյանում է: Չնայած խիստ «ճկուն» Հովիկ Աբրահամյանը կարող է և այնպիսի ընտրություններ ապահովել ՀՀԿ-ի համար, որ իր կորցրած լոտերը հետ բերի, ԲՀԿ-ի խաղերի ամպլիտուդը Օսկանյան և «այլք» տանդեմում չեզոքացնի, կարողանա ԲՀԿ-ն պահել իր զգոն ուշադրության ծիրում, վերջինիս «այո»-ն «այո» դարձնի, «ոչ»-ը` ոչ, ինչը գոնե նախընտրական փուլում նրան չհաջողվեց` հաշվի առնելով թե՛ միասնական շտաբի «սիրախաղերը», թե՛ Օսկանյանի պասաժումները` իր բոլոր «հետևանքներով» հանդերձ և թե «մնացածը»: Հասկանալի է, հենց այնպես չէր Հովիկը տեղ գրավել ՀՀԿ համամասնական երկրորդ հորիզոնականում. ընտրություններ կազմակերպելուց ավելի լուրջ անելիքներ ուներ:

գ) Փոխզիջում` ՀՀԿ-այլք տանդեմում: Այս սցենարում կարող է վարչապետ դառնալ «իքս» թեկնածուն, որը ձեռնտու կլինի խաղացող կարևորագույն կողմերին` սկսյալ գեո, ավարտած ներքաղաքական միջակայքում:

Հասկանալի է, գեոքաղաքական խաղի հիմնական մոդիֆիկացիան 2015 թ. ձևավորվելիք Եվրասիական միության նկատմամբ վերաբերմունքն է: Գումարած` որ «իքս» վարչապետը «միջանկյալ» ստատուս է ունենալու, այսինքն` այն պետք է առավելագույնս համապատասխանի 2013 թ. «պահանջներին», ասել է` ապահովի հնարավորինս լայն դաշտ իշխանության վերարտադրման, այն է` Սերժ Սարգսյանի ընտրության համար:

Ահա և նախընտրական վերջին շաբաթում կարծես մասնակիորեն ցուցանվում է «իքս» թեկնածուներից մեկը: Արմեն Գևորգյան: Նա կա և՛ ռուսական «օսում» (պետերբուրգներում է սովորել, իսկ պուտինյան հյուսիսային մայրաքաղաքը գիտենք ինչ պասաժումների քաղաք է), նա կա ֆրանսիական «օսում» (տե՛ս ֆրանկոֆոնիայի օրերը), կա անգլո-սաքսոնական «օսում» (ոչ անհայտ Բուքինգհեմյան պալատների կողմերում եղող, Չառլզի հետ «մոտիկ» ոչ անհայտ Արմեն Սարգսյանի «կադրավիկներից է»), նա նախորդ ռեժիմի համար ոչ օտար կադր էր նաև, այս ռեժիմի օրոք իրեն բավականին նորմալ, լոյալ է դրսևորել: ԲՀԿ-ի առաջնորդի հետ երբե՛ք չի ունեցել փայլուն հարաբերություններ: Հա, ունի վարչական կառավարման մեծ փորձ: Համ էլ:

Այսպիսով, այլ զարգացում, այլ վարչապետ ու այլ տարբերակ չկա ու չի կարող լինել. դաշտը, փաստորեն, ամբողջովին ծածկված է:

Սա հատուկ ասում ենք Օսկանյանի ու «մույս»ների համար:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ