Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հաճախ թվում է, թե ինքնապաշտպանական բնազդն անգամ կորցրել ենք

Հաճախ թվում է, թե ինքնապաշտպանական բնազդն անգամ կորցրել ենք
05.04.2024 | 13:58

Մեր վերածնունդը, ապրելն ու գոյատևելը ռուսական կայսրության զարգացման պարադիգմի շրջանակներում պայմանավորված են եղել նրանով, որ ռուսները մեզ դիտել են որպես աշխարհաքաղաքական և տնտեսական միջոց մեր տարածաշրջանում իրենց խնդիրները լուծելու և իրենց գլոբալ նվաճողական նպատակներին հասնելու համար։

Ի՞նչ կա այստեղ զարմանալի և ոչ բնական, և ինչու՞ ենք մենք անընդհատ փորձում այս պարզ ճշմարտությանը տալ մի այլ, մեզ ավելի ձեռնտու ինտերպրետացիա, իբր, մենք ուրիշ ենք և հետն էլ՝ շատ արժեքավոր։

Չէ՞ որ ռուսների շնորհիվ էր, որ մենք սկսեցինք մեզ մուսուլմանին հավասար մարդ զգալ և նրան հավասար իրավունքներ ունենալ։

Թե՞ արդեն մոռացել ենք, որ գետնափոր ու ժայռափոր տներից անցյալ դարի կեսերին կարողացանք վերջնականորեն դուրս գալ, այն էլ՝ խորհրդային իշխանության շնորհիվ, որը նույն ռուսական իշխանությունն էր։

Մնում ես զարմացած, լսելով ու կարդալով մարդկանց դատարկաբանություններն ու զառանցանքի նմանվող բարբաջանքները այս ուղղությամբ «դատողություններ» անելիս։

Հաճախ թվում է, թե մարդիկ բնության կողմից տրված ինքնապաշտպանական բնազդն անգամ կորցրել են, իրենց լավն ու վատն անգամ իրարից չեն տարբերում։

Մեր ժամանակների ամենաեղկելի երևույթներից մեկը տգետների կողմից մտքի ոլորտը «օկուպացնելու» մասսայական փորձերն են։

Սրանից էլ լավ միջո՞ց՝ երկրների կյանքը ապակայունացնելու «սուրբ գործում», և լավ է որ Ֆեյսբուքն ու համացանցային մյուս միջոցներն էլ ժամանակին տեղ հասան, թե չէ խեղճ տգետները իրենց անփոխարինելի գաղափարներով ուրիշ ի՞նչ ձևով կարող էին մեյդան ընկնել։

Արդեն տեղ ենք հասել, հենց սա՛ է մեր երազած ժողովրդավարությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ