38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հանրությանը նախապատրաստում են թուրքի հետ ախպերանալուն

Հանրությանը նախապատրաստում են թուրքի հետ ախպերանալուն
28.02.2024 | 17:03

Վերջին տարիներին հայաստանյան իշխանություն կոչվածների կողմից ամենօրյա ռեժիմով տարվող պրոթյուրքական քարոզը հանրային տիրույթում համատարած բթացման առանձնահատուկ լեթարգիական իրականություն է ստեղծել, որտեղ փաշինյանական կեղծ թեզերը հրամցվում են որպես բացարձակ ճշմարտություններ։ Սակայն ես անհոգնել կրկնում եմ, որ թյուրքը մնում է թյուրք, անկախ նրանից, դա 1064 թվականի Ալփասլանն էր, 1512-ին՝ Սելիմը, 1918-ին՝ Վեհիբը, թե 2024-ին Էրդողանն ու Ալիևը (չնայած, սա մի այլ կատեգորիայի միքս է)։ Բան չի փոխվել, ընդամենը թղթաբանությունն է մի քիչ շատացել։

Տևական ժամանակ, ՀՀ սուվերենության ու տարածքային ամբողջականության դեմ ամենատարբեր ավանտյուրաներ իրականցնելուց հետո և մինչև 2018-ը, սեփական ծոծրակը տեսած պանթյուրքիստների ուղղակի միջամտությամբ Հայաստանում իշխանությունը բռնազավթելուց հետո, այսօր մեր վզին շատ դանդաղ փաթաթվում է պանթյուրքիզմն իր ողջ էությամբ, ու դրա հիմնական դրոշակակիրը նիկոլական ռեժիմն է՝ Փաշինյանի թամադությամբ։ Գրեթե ոչ մի կասկած չունեմ, որ այդ ամենը նրանք անում են մեծագույն հաճույքով ու հոգեկան մեծ բավարարվածությամբ։ Հենց «նախկինների» նկատմամաբ այդ ատելության ու մաղձի դոզան խոսում է, որ թյուրքականությունը նրանց համար ավելի ընդունելի է, քան նախկին որևէ պաշտոնյայի հետ վերադարձի գաղափարը։

Հիմա՝ ըստ էության․ ինչքան էլ Փաշինյանը փորձի մանիպուլացնել ու իմիտացիաներ անել, այն, որ այս օրերը հայ իրականության համար անջնջելի են, դա պատմական փաստ է։ Ուղիղ 36 տարի առաջ տեղի ուենցավ սումգայիթյան սպանդը․ 1988 թվականի փետրվարի 26-29-ին, ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ, Սումգայիթում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը: Այդ օրերին պաշտոնապես հայտարարվեց, որ զոհվել է 36 հայ և 6 ադրբեջանցի, մինչդեռ բրիտանացի հետազոտող Թոմ դե Վաալը իր «Սև այգի: Խաղաղության և պատերազմի արանքում» գրքում խոսում է 115 դիակի մասին:

Այս մասին փաշինյանական խունտան լռում է, ոչ մի հիշատակում, ոչ մի ծաղկեպսակ, իսկ նախօրեին ԱԺ նիստի ժամանակ միայն պատգամավորներից մեկի հորդորից հետո Սիմոնյան Ալենը ստիպված եղավ մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը։ Նիկոլը ակնհայտորեն վախենում է խոսել Բաքվի ու Սումգայիթի մասին, և ես վստահ եմ, որ լկտիաբար կկանգնի ու կասի՝ «որ խոսեմ, կվնասեմ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։ Այսինքն, սա գերադասում է սրբապիղծ լինել, բայց ամեն գնով պահպանել սեփական աթոռը, մոռանալ ամեն ինչ, անտեսել թյուրքական գազանությունները, բայց հանրությանը նախապատրաստել թուրքի հետ ախպերանալուն (երևի, որ էս անգամ էլ ախպերավարի մորթի)։

Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ, այդ թվում` գաղափարախոսական և հոգեբանական տեսակետներից: Քաղաքի ղեկավարության կողքին կանգնած էին նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, և պատահական չէ, որ ջարդերի օրերին արձանագրվեցին ներքին գործերի աշխատակիցների անգործության և անհոգի պահվածքի աննախադեպ փաստեր:

Հանրահավաքներին բացահայտ կերպով ձևավորվում էր զանգվածային հոգեկան գրգռվածության և հիստերիայի մթնոլորտ: Տրիբունաներից մահմեդականներին կոչում էին պարտքի` համախմբվել անհավատների դեմ պատերազմում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ