38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արժեհամակարգ և ժողովուրդ

Արժեհամակարգ և ժողովուրդ
26.09.2023 | 08:02

Որևէ ժողովրդի արժեքային համակարգը երկար պատմական պրոցեսի արդյունք է և, ըստ այդմ էլ, շատ դժվար փոփոխելի։

Նշված պատմական պրոցեսի ընթացքում, արդեն որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ, հերթական սոցիալ-տնտեսական կամ բնական խոր փոփոխությունից հետո, աստիճանաբար հարմարվելով կոնկրետ բնական ու սոցիալական նոր պայմաններին, երկար ժամանակի ընթացքում ձեռք են բերում հատկությանների նոր փունջ, որն առավելագույն հավանականությամբ ապահովում է կյանքի հարատևումը տվյալ նոր պայմաններում։

Ուրիշ խոսքով, տեղի է ունենում հին կենսապայմաններով որոշված արժեհամակարգային մի պարադիգմից անցում դեպի նոր կենսապայմաններով որոշվող հաջորդ արժեհամակարգային պարադիգմը։

Մյուս կողմից էլ, այդ ձեռքբերովի արժեքային համակարգերը ոչ միայն ինվարիանտ են ժամանակի նկատմամբ, այլ նաև ինվարիանտ են լայն սպեկտրով պայմանների ու միջավայրի նկատմամբ, որը նրանց տալիս է որոշակի ճկունություն։

Բայց, մյուս կողմից էլ, այդ ճկունությունն ունի սահման, և ինչքան պայմանները սկսում են չհամապատասխանել մարդկանց տվյալ խմբի արժեքային համակարգին, այնքան դա բացասական է ազդում նրանց կյանքի որակի ու հարատևման վրա։

Դա նաև նշանակում է, որ յուրաքանչյուր կոնկրետ կենսապայմաններում դրսևորվում է մարդկանց արժեհամակարգի ու դրան համապատասխանող նրանց հատկությունների փնջի միայն մի մասը, իսկ կենսապայմանների փոփոխության դեպքում կբացահայտվեն նույն մարդկանց արժեհամակարգի այլ դրսևորումներ։

Այսինքն, արժեհամակարգ կոչեցյալը ունի բացահայտ կողմեր ու շերտեր և անբացահայտ մաս կամ անբացահայտ հատկությունների խումբ՝ իրենց համապատասխան հարատևման պոտենցիալով։

Այս իմաստով, այն բոլոր ջանքերը, որոնց նպատակն է մարդկանց արժեհամակարգի հնարավոր փոփոխությունների միջոցով լուծել նրանց գոյաբանական և այլ տեսակի պրոբլեմները, դատապարտված են ձախողման, քանի որ ռեալ ժամանակում արժեհամակարգերը փոփոխության ենթակա չեն։

Տարբեր ժողովուրդների գոյաբանական և այլ բնույթի կարևոր պրոբլեմների հնարավոր լուծման բանալիները նրանց արժեհամակարգերի անբացահայտ մասերի բացահայտումների մեջ են՝ իրենց, դեռևս անհայտ հատկությունների փնջով և դրանց բազմադեմ գոյաբանական և այլ տեսակի պոտենցիալներով։

Բանն այն է, որ ինչ որ տվյալ պայմաններում հայտնի է որպես տվյալ ժողովրդի արժեքային համակարգ, դա նրա ամբողջական արժեհամակարգի միայն մի մասն է՝ կապված կոնկրետ միջավայրի, հետապնդած նպատակների ու այլ պայմանների հետ։

Այստեղից էլ այն, որ եթե ուզում ես որևէ մարդկային խմբի կամ ժողովրդի թշնամություն անել, ապա դրա ամենակարճ ճանապարհը նրանց անսովոր վիճակի մեջ դնելն է, այսինքն, իրենց արժեհամակարգին համապատասխանող պայմաններից կտրուկ կերպով տարբերվող այլ արժեհամակարգային պայմանների մեջ դնելը։

Օրինակ, ավտորիտար մտածելակերպ ունեցող մարդկանց վզին կեղծ դեմոկրատական գաղափարներ կապելը, այսինքն, լրիվ այլ արժեհամակարգային պարադիգմի մեջ գտնվող մարդկանց վզին իրենց համար տեսականորեն ցանկալի, բայց պրակտիկորեն անհասկանալի ու օտար արժեհամակարգային նոր պարադիգմ փաթաթելը, որն էլ բավական է նրանց դեպի կործանում տանելու համար:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ