Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Խոշորացումը ինչ կտա գյուղացուն

Խոշորացումը ինչ կտա գյուղացուն
31.03.2015 | 20:17

Համայնքների խոշորացման ծրագիրը հերթական անգամ գլխացավանք է դառնալու գյուղացիների համար: Կառավարությունն առաջնորդվում է իր օբյեկտիվ հիմնավորումներով, որ համայնքների միացմամբ կառավարումն ավելի արդյունավետ կդառնա, իսկ գյուղացին էլ իր վերապահումներն ունի: Չնայած կառավարությունը վստահեցնում է, որ գյուղերի բնակիչներին դա միայն օգուտ է բերում, այդուհանդերձ, խնդիրներից խուսափելու համար մեջտեղ է բերել տեղական հանրաքվեի անցկացումը, որպեսզի տեղի բնակիչներն անձամբ որոշեն` դե՞մ են, թե՞ կողմ խոշորացմանը: Գյուղացիներն էլ, որպես բացասական հետևանք, ի թիվս այլ գործոնների, նշում են, թե հասարակ տեղեկանքի համար պետք է ահագին ճանապարհ կտրեն, գնան մյուս գյուղ, որ համայնքապետարանից իրենց ցանկացած թուղթը բերեն: Արոտավայրերի խնդիրը ևս բարձրացնում են գյուղացիները` փաստելով, որ խոշորացումից դրանք ընդհանուր են լինելու և բացասաբար են անդրադառնալու համայնքի բնակիչների վրա, հնարավոր են դրա արդյունքում կոնֆլիկտներ ստեղծվեն և այլն:

Այսպես թե այնպես, մեծ թափով սկսվել են այս հարցի առնչությամբ քննարկումները և ոլորտի պատասխանատուներն անձամբ հանդիպում են համայնքների բնակիչների հետ ու բացատրում խոշորացման առավելությունները: Թե պիլոտային այս ծրագիրն ինչ հաջողություն կունենա, պարզ կդառնա առաջիկայում անցկացվող հանրաքվեից հետո:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ