Ֆրանսիայի Նիցցա քաղաքում սկսվել է ամենամյա կառնավալը, որ ավետում է ձմռան ավարտը: Պաշտոնապես կառնավալը տոնում է իր 140-ամյակը, իրականում Նիցցայում դիմակահանդեսի առաջին գրավոր հիշատակությունը 1294 թվականին է կատարվել, իսկ այս ձևաչափով կառնավալը անցկացվում է 1873 թվականից: Դիմակահանդեսի մեխը հսկայական տիկնիկներով կառքերի երթն է, որին հաջորդում է ծաղիկների պատերազմը` տասնյակ հազարավոր թարմ ծաղիկներ են նետվում փողոցներում` ազդարարելով գարնան գալուստը: Ամեն տարի այս օրերին մեկ միլիոն զբոսաշրջիկ է լինում Նիցցայում: Կառնավալը կավարտվի մարտի 6-ին` թագավորի տիկինիկն այրելով ու հրավառությամբ: