Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Ցեղասպանության 100-րդ տարեդարձը ԱԳՆ ծրագրերում

Ցեղասպանության 100-րդ տարեդարձը ԱԳՆ ծրագրերում
25.01.2013 | 00:16

Հունվարի 24-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը անդրադարձել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարեդարձի միջոցառումների կազմակերպմանը և տեղեկացրել, որ հանրապետության նախագահի հանձնարարականով արտաքին գործերի նախարարությունը և հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները հետևողական աշխատանք են կատարել:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Մեկնաբանություններ