ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆԻՍՏ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՈԱԼԻՑԻՈՆ ՆԻՍՏ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.03.2012 | 00:00

ԱԺ պատգամավորների առաջադրումների վերջին օրը` մարտի 22-ի երեկոյան, նախագահականում տեղի է ունեցել կոալիցիոն կուսակցությունների նիստ, որին մասնակցել են կուսակցության լիդերները (Արթուր Բաղդասարյանը «միջազգային» հյուրեր ունենալու պատճառով չի մասնակցել, նրան փոխարինել է Արմեն Երիցյանը) և շտաբի պետերը:
ՈՒժայիններից` ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս ներկայացրել է առաջադրումների ընդհանուր պատկերը` համամասնական, մեծամասնական ընտրակարգերով, փաստել, որ ամենահետաքրքիր մեծամասնական «պեյզաժն» ստացվել է թիվ 7 ընտրատարածքում, ուր առաջադրվել են Նիկոլը, Սամվելը` Ալեքսանյան, և Րաֆֆին. ներկաներն ուշի ուշով սպասել են, տեսնեն` Սերժ Սարգսյանն ինչ է ասում այս առնչությամբ. վերջինս օլիմպիական և շախմատային լռությամբ ընդամենը գլխով է արել:
Նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հրահանգել է ուժայիններին` նախընտրական-քարոզչական ողջ փուլի ընթացքում անել ամեն ինչ` պատշաճ, ինչու չէ` ազատ-արդար ընտրություններ ապահովելու համար. պահել օրենքի տառը, բացարձակապես չխառնվել ընտրական գործընթացներին, խաղաղ մթնոլորտ ապահովել, դույզն-ինչ լարվածություն չստեղծել, բացառել երկակի ստանդարտների կիրառումը, որպես օրինակ մատնանշել Սուքիասյանի ու Մադաթյանի գրանցումները, պահանջել է հետևողական լինել բոլոր կարգի բողոքների նկատմամբ, ընտրողների ցուցակների մասով ամեն ինչ անել «չոտկի», որևէ դժգոհության առիթ չտալ:
Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է` ե՞րբ են վերջնական ցուցակներն առանց փոփոխության կախված լինելու պատերից, Մուկուչյանն ասել է` ընտրություններից երկու օր առաջ:
Ապա լսել են ուժայիններին: Գորիկ Հակոբյանը համարյա բան չի ասել: Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է, որ դատախազների աշխատանքային խումբ է ստեղծվելու բոլոր կարգի ընտրախախտումներն օպերատիվ ուսումնասիրելու համար, սեմինարներ են անցկացնում ընտրական թեմաներով և այդպես շարունակ:
Վովան տեղեկացրել է, որ իր մոտ ամեն ինչ «չոտկի» է, իրենք ամեն ինչ անելու են օրենքի տառին-բառին-«վերջին դասին» համաձայն, ոչ մի բացթողում: Համ էլ տեղյակ է պահել, որ Արաբկիրի ԲՀԿ շտաբի պետի հետ խնդիրներ չկան:
Կոալիցիոներներից Գագոն` Ծառուկյան, այդ ընթացքում ևս մեկ անգամ նկատել է, որ Սերժ Սարգսյանը «նախագահ ջան» է, մինչ նրա գալն էլ հարկ է համարել արձանագրել բոլորի մոտ, որ «նախագահը» ոչ միայն «ջան» է, այլև իր «լավ ընկերը»:
Հովիկը` Աբրահամյան, ասել է` ամեն ինչ պիտի անենք, որ իրար դեմ քիչ խոսենք, իրար դեմ քիչ պայքարենք, սուր ծայրեր նախընտրական այս պրոցեսում քիչ լինեն:
ՕԵԿ-ն էլ որոշ օպերատիվ խնդիրներին զուգահեռ` բարձրացրել է շենգավիթյան ընտրատարածքների խնդիրները: Խոսվել է նաև երբեմն-երբեմն կոալիցիոն շտաբի պետերով հավաքվելու` սուր ծայրերը կլորացնելու մասին, Սերժն ասել է` հարց չկա, հրեն Վիգենը (Սարգսյան) կոորդինացրել է նրա հետ այդ աշխատանքները, եղեք «կլոր-սիրուն-բախտավոր»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ