«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Ասում են...

Ասում են...
17.03.2009 | 00:00

...թե ընդդիմադիր կոնգրեսի նիստում քաղաքային ավագանու ընտրությունների ցուցակը որոշելու ժամանակ համախոհներից մեկը հարց է տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ եթե ընտրություններից հետո արկղերը բացվեն, ու պարզվի, թե հաղթելու մեծ հավանականություն ունեցող ընդդիմությունը կրկին պարտվել է, ի՞նչ է արվելու։ Այսինքն, ի՞նչ է լինելու, եթե, ըստ ընդդիմության, ընտրությունները կեղծվեն, եթե միաժամանակ Տեր-Պետրոսյանը դեմ է հեղափոխական զարգացումներին, ինչպես հայտարարեց վերջին հանրահավաքում։ Ըստ լուրերի, առաջին նախագահը պատասխանել է, թե արդեն մշակված է միջոցառումների ծրագիր, ինչը թույլ չի տա 2008-ի մարտի 1-ի դեպքերի կրկնություն, բայց միաժամանակ կլինի ավելի կազմակերպված ու հետևողական և կհանգեցնի անխուսափելի իշխանափոխության։

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ