ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Պետրոս Դուրյանի աճյունի մասունքը պետք է ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Պետրոս Դուրյանի աճյունի մասունքը պետք է ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում
24.04.2009 | 00:00

ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂ ԴԱՐՁԻՐ
Կոստանդնուպոլսի գերեզմանատանը կատարվող տեղափոխությունների ժամանակ (1957-ին) արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի գանգը գաղտնի բերվում է Հայաստան։ Արդեն մի քանի տասնամյակ այն պահվում է Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում։ Հայ մեծ գիտնական Անդրանիկ Ճաղարյանի երկարատև հետազոտությունների արդյունքում հնարավոր է լինում վերականգնել Դուրյանի դիմագծերը։ Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանի կարծիքով` թանկարժեք և սուրբ մասունք լինելուց զատ, այն նաև անվանի գիտնականի աշխատանքի մի մասն է: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 23-ին Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում անցկացվեց քննարկում, որին մասնակցում էին ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը, Կարո Վարդանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, Տեր Շահեն քահանա Հայրապետյանը և ուրիշներ։ Չնայած տարաձայնություններին` քննարկման մասնակիցները մեկ հարցում համակարծիք էին. Դուրյանի գանգը պետք է ամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում։
Մանրամասները` «Իրավունքը de facto»-ի հաջորդ համարում։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 12241

Մեկնաբանություններ