-
13.11.2012|
13:27
Սիրիական կառավարական զորքերը ծանր մարտերից հետո վերականգնել են վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա։ Ինչպես հաղորդում է պաշտոնական ՍԱՆԱ գործակալությունը, մարտական գործողությունների արդյունքում ազատագրվել է մի քանի բնակավայր։ Կառավարական զորքերը թույլ են տվել բնակիչներին վերադառնալ իրենց տները։
-
13.11.2012|
13:24
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնախմբի ղեկավար Ջոն Քերին երկրի պաշտպանության նախարարի ամենահավանական թեկնածուներից մեկն է։ Այդ մասին նշում է «Վաշինգտոն փոստ» թերթը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
-
13.11.2012|
13:22
Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղ բանակցությունների։ Ազգային ազատագրական բանակը հարավամերիկյան այս երկրում երկրորդ խոշորագույն խմբավորումն է, որ ապստամբել է երկրի իշխանության դեմ։ Բանակցությունների պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է ապստամբների պաշտոնական կայքում։
-
13.11.2012|
13:20
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի 6 երկիր հայտարարել է, որ ճանաչում են Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան որպես օրինական կառույց, որը ներկայացնում է Սիրիայի ժողովրդին։
-
12.11.2012|
19:35
Պաղեստինի ազգային կառավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Ռուսաստանը միացել է միջազգային հետաքննությանը, որ նպատակ ունի պարզել Պաղեստինի առաջին ղեկավար Յասիր Արաֆատի մահվան պատճառը:
-
12.11.2012|
19:20
ՆԱՏՕ-ի երկրները պետք է դադարեցնեն ռազմական բյուջեների կրճատումը և վերադառնան պաշտպանական ծախսերի աճին` այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 58-րդ նստաշրջանում:
-
12.11.2012|
12:13
ԱՄՆ պետքարտուղարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ընդդիմադիր նոր կոալիցիային, որը ձևավորվել է Քաթարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։
-
12.11.2012|
11:34
Հունաստանի խորհրդարանը, չնայած բողոքի մեծ ակցիաներին, երեկ ընդունել է 2013թ. բյուջեի նախագիծը, որը ենթադրում է պետական ծախսերի մեծ կրճատումներ։
-
12.11.2012|
11:33
Կիրակի օրը Սլովենիայում անցկացված նախագահական կնտրություններում ընտրողների մեծ մասը ձայնը տվել է երկրի նախկին վարչապետ Բորուտ Պախորին։
-
12.11.2012|
11:16
Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական կյանքի բարեփոխման հանձնաժողովը, որ ստեղծել է նախագահ Ֆրանսուա Օլանդը, առաջարկում է երկրի նախագահին դատել նաև պաշտոնավարման ընթացքում, բացի այդ` արտոնում է պատգամավորներին ու նախարարներին պաշտոններ զբաղեցնել տեղական ինքնակառավարման մարմիններում: