Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Առանց հասկանալու՝ «տղամարդկանց խաղին» խառնվեցինք ու զրկվեցինք ամեն ինչից

Առանց հասկանալու՝ «տղամարդկանց խաղին»  խառնվեցինք ու զրկվեցինք ամեն ինչից
19.08.2024 | 12:23

Այն տպավորությունն է, որ մեր աշխարհաքաղաքական շրջապատում տեղի ունեցող լայնամասշտաբ և սրընթաց իրադարձությունները մեզ չեն վերաբերում։

Այնինչ, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, մենք պետք է կարողանանք, գոնե ընդհանուր գծերով, կոնցեպտուալ տեսանկյունից իմաստավորել դրանք։

Բնական է, որ ինֆորմացիայի պակասը և ինքնուրույն որոշումներ կայացնելու հետ կապված դժվարությունները խիստ սահմանափակում են մեր հնարավորությունները այս ուղղությամբ։

Աշխարհում և մեր տարածաշրջանում ամեն ինչ որոշվում է ուժերի ու հզորությունների իրական դասավորությամբ, իրենց ապագայի մասին հակամարտող լուրջ կողմերի տեսլականներով և հնարավոր կոմպրոմիսներով այդ ամենի միջև։

Մեր, մինչև վերջ չգիտակցված, «իմաստուն» քաղաքականությամբ մենք կորցրել ենք ամեն ինչ, ներառյալ՝ ուժը, հզորությունը և ապագայի տեսլականը, բնականաբար, նշված կոմպրոմիսներին մասնակցելու որևէ շանս չունենք։

Մեր փսևդոքաղաքական միտքը ծնել է և շարունակում է ծնել իրականության հետ որևէ առնչություն չունեցող ապագայի «չաղ» տեսլականներ, որոնք դրանց հեղինակներին հոգեբանական ինքնաբավարարում տվող մտավարժանքներից այն կողմ չեն անցնում։

Սա նույնպիսի բուռն գործունեության իմիտացիա է, ինչպիսին մեր հարյուրավոր «կուսակցությունների» չնչին նպատակներ հետապնդող փսևդոգործունեությունը։

Ակնհայտորեն նման իրավիճակը մեզ համար տուպիկային է, որի ընթացքը, նույն անկապ ուղղությամբ շարունակելու դեպքում, մեզ տանում է մեր պետականության վերջնական կորստի։

Եթե փորձում ենք մեր վիճակը գնահատել աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող ահռելի տեղաշարժերի համատեքստում, ապա տեսնում ենք մի պատկեր, որտեղ մենք պրակտիկորեն չենք երևում։

Լուրջ խաղացողները, այն էլ ամենավերին մակարդակում, ամեն ինչ գնահատում են գլոբալ և մերկապարանոց շահերի ու կորուստների տեսանկյունից, որոնց համեմատությամբ մեր շահերն արհամարհելի փոքր են և, ըստ այդմ էլ, հաշվի չեն առնվում։

Հաշվի չեն առնում նաև, քանի որ մեր կողմից որևէ դիմադրության չեն հանդիպում, որի պատճառն էլ այն է, որ, առանց հասկանալու, «տղամարդկանց խաղին» խառնվեցինք ու զրկվեցինք ամեն ինչից, ներառյալ՝ հզոր դաշնակիցն ու պաշտպանը: Այն տպավորությունն է, որ մենք պարզապես նրա վզից կախված քար ենք դարձել, որից ազատվելու հնարավորինս մեղմ տարբերակ են փնտրում։

Եվ այս ամենի բուն պատճառը այն է, որ վերջին 30 տարում մենք անիմաստ ձևով մսխեցինք մեր բոլոր հնարավորությունները, և որի իսկական-արմատային պատճառը քաղաքական և, ընդհանրապես, էլիտա չունենալն է։

Ոչ միայն էլիտա չունենք, այլ նաև պատկերացում անգամ չունենք, թե ինչ է դա։

Իսկ այս ամենի ավելի խորքային պատճառը մանր շահերով և մանր նպատակներով ապրող և ազնվության ու արդարամտության հետ պրոբլեմներ ունեցող բնակչությունն է, որը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի մինչև ժողովուրդ դառնալը կամ էլ՝ հակառակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2867

Մեկնաբանություններ