ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Արհեստական բանականության զարգացումը տիեզերք դուրս գալու նման է. Պուտին

Արհեստական բանականության զարգացումը տիեզերք դուրս գալու նման է. Պուտին
12.11.2019 | 11:57

Աշխարհագրական բացահայտումների և տիեզերք դուրս գալու է նման, դա քայլ է դեպի անհայտը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետն արհեստական բանակության մասին մեջբերում է РИА Новости-ի գործակալությունը:

Արհեստական բանականության հարցով մոսկովյան համաժողովի ժամանակ Պուտինն իր ելույթի ժամանակ նշել է, որ բանականության համակարգն ինքնին առաջադեմ տեխնոլոգիաների գագաթնակետն է:

«Արհեստական բանականությունը բնական և հումանիտար գիտությունների, հոգեբանության և լեզվաբանության առաջադեմ նվաճումների ընդհանարական կուտակումն է, և մարդկության պատմության մեջ բարդ է գտնել այդպիսի համաձուլվածքի մեկ այլ օրինակ: Այն, ինչպես աշխարհագրական մեծագույն բացահայտումներն ու տիեզերք դուրս գալը, կարծես քայլ է դեպի անհայտը»,- ընդգծել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 4900

Մեկնաբանություններ