Ավելի քան 18 մարդ զոհվել է։ Ակնատեսների խոսքով՝ մի քանի զինված մարդիկ մոտեցել են վառելիք լիցքավորող բեռնատարին և կրակ բացել, ինչի հետևանքով բռնկվել են բենզինի տարաները։
Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբաման նախագահական ընտրությունների նախօրեին ստացել է ևս մեկ կարևոր գործչի աջակցությունը, ում կարծիքը կարող է էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Սենդի փոթորկից առավելագույնս տուժած Նյու Ջերսի նահանգ։ ԱՄՆ առաջնորդը ցանկանում էր սեփական աչքերով տեսնել ավերածությունների մասշտաբներն ու անձամբ հանդիպել աղետից տուժածների հետ։
Հազարավոր պորտուգալացիներ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի շենքի առջև։ Օրենսդիր մարմինն ընդունել է 2013թ. բյուջեի նախագիծը, որը հարկերի աննախադեպ աճ է սահմանում։
Երեկ բախումներ են տեղի ունեցել Քուվեյթի ոստիկանության և հազարավոր ցուցարարների միջև, որոնք պահանջում են ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Մուսալամ ալ-Բարաքին։