38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • Չինաստանում ռեկորդային ցրտեր են

    Չինաստանում ռեկորդային ցրտեր են

    24.12.2012| 11:32
    Չինաստանի մայրաքաղաքում վերջին տասնամյակի ամենասառնաշունչ ձմեռն է։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այսօր առավոտյան Պեկինի հարավում ջերմաստիճանը կիջնի մինչև -14 աստիճան։ Անցած հանգստյան օրերը նույնպես լուրջ փորձություն էին քաղաքի կոմունալ ծառայությունների համար։
  • Մեքսիկայում 4 ոստիկանի են սպանել

    Մեքսիկայում 4 ոստիկանի են սպանել

    24.12.2012| 11:30
    Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են չորս ոստիկանի, որոնք Միչոական նահանգում հայտնվել էին շրջափակման մեջ։ Այստեղ շարունակվում է պատերազմը թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողների միջև։
  • Պուտինը Հնդկաստանում է

    Պուտինը Հնդկաստանում է

    24.12.2012| 11:29
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան։ Այստեղ նա երկրի ղեկավարության հետ ծրագրում է քննարկել ռազմական և առևտրային գործակցության հարցեր։
  • ՌԴ ԱԳՆ-ն չի հավատում, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի

    ՌԴ ԱԳՆ-ն չի հավատում, որ Սիրիան քիմիական զենք կկիրառի

    24.12.2012| 11:27
    Քիմիական զենքի օգտագործումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության համար հավասար է ինքնասպանության։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ես չեմ հավատում, որ Սիրիան կօգտագործի քիմիական զենք։ Դա կդառնա քաղաքական ինքնասպանություն կառավարող ուժի համար»,- ասել է Լավրովը «Russia Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
  • Հիլարի Քլինթոնին հաջորդեց Ջոն Քերին

    Հիլարի Քլինթոնին հաջորդեց Ջոն Քերին

    24.12.2012| 11:25
    ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ 69-ամյա Ջոն Քերին նշանակվել է պետքարտուղար: Նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը, և դեմոկրատները, և հանրապետականները պատրաստակամ են ձայները տալ նրա օգտին:
  • Սահմանադրություն՝ 36:63

    Սահմանադրություն՝ 36:63

    24.12.2012| 11:24
    Դեկտեմբերի 15-ին և 22-ին երկու փուլով Եգիպտոսում անցկացված հանրաքվեի տվյալներով` եգիպտացիների 63 տոկոսը կողմ է նոր սահմանադրությանը, 36-ը` դեմ:
  • Յան Քելին փոխարինեց Ռոբերտ Բրադտկեին

    Յան Քելին փոխարինեց Ռոբերտ Բրադտկեին

    24.12.2012| 11:22
    ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ավարտել է առաքելությունը: ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը համանախագահի պաշտոնում եռամյա գործունեության համար շնորհակալություն է հայտնել նրան և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքներում:
  • Մոնտին հեռացավ

    Մոնտին հեռացավ

    24.12.2012| 11:20
    Վարչապետ Մարիո Մոնտիի հրաժարականից հետո Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն իր նստավայրում խորհրդակցությունների շարք է սկսել երկրի Սենատում և Պատգամավորների պալատում ներկայացված քաղաքական ուժերի հետ:
  • ՀԱՀ-ը կոչ է անում խանութներ վազելուց առաջ վճարել բանկային պարտքերը

    ՀԱՀ-ը կոչ է անում խանութներ վազելուց առաջ վճարել բանկային պարտքերը

    23.12.2012| 18:59
    Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ֆինանսական իշխանություններն այսօր խորհուրդ են տվել երկրի բնակչությանը լավ հաշվարկել ընտանեկան բյուջեն և նախ վճարել բանկերին ունեցած պարտքերը, նոր միայն գնալ խանութներ՝ ամանորյա և սուրբ ծննդյան գնումների։
  • Հնդկաստանում պահանջում են մահվան դատապարտել 23-ամյա աղջկան բռնաբարողներին

    Հնդկաստանում պահանջում են մահվան դատապարտել 23-ամյա աղջկան բռնաբարողներին

    23.12.2012| 14:56
    Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում շաբաթ օրը բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին մահապատիժ կիրառել 23-ամյա աղջկան խմբակային բռնաբարության ենթարկած տղամարդկանց։ Բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հիմնականում քոլեջների ուսանողներից կազմված ցուցարարների խումբը փորձել է գրոհել նախագահի նստավայրը։ Ի պատասխան՝ ոստիկանությունկ կիրառել է արցունքաբեր գազ։