-
04.01.2013|
17:48
Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում սառնամանիքների պատճառով մահացել է 114 մարդ:
rbk.ru-ի փոխանցմամբ` ոստիկանության տեղեկություններով, նախօրեին ցրտահարությունից փողոցներում մահացել է առնվազն 23 մարդ:
-
04.01.2013|
17:46
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարվա մարդ է ճանաչվել միջազգային «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման» նախագծի կողմից ։ Նա առաջին գործիչն է, որ արժանանում է այդ կոչմանը: Կոչումը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների կողմից շնորհվում է այն անձանց, որոնք 2012թ. բազմիցս հիշատակվել են կոռուպցիայի և հանցավորության մասին նյութերում:
-
04.01.2013|
13:31
Ամերիկյան Foreign Policy գործարար ամսագիրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել է Երկրագնդի ամենաազդեցիկ քաղաքական, գործարար և հասարակական գործիչ։ Վարկանիշը սահմանողները նշել են, որ այդ ձևակերպումը ենթադրում է միանձնյա որոշումների կայացման ունակություն, ինչն ազդում է մեծաթիվ մարդկանց կյանքի և բարեկեցության վրա։
-
04.01.2013|
13:30
Ավելի քան 10 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Բենզալցակայանի մոտ պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մի քանի մեքենաներ։
-
04.01.2013|
13:28
2010 թ. դեկտեմբերի 17-ին գործազուրկ Մուհամեդ Բուազիզը կյանքին վերջ տվեց ինքնահրկիզումով: Նրա մահը Թունիսում հեղափոխության սկիզբ դարձավ: Երիտասարդ արաբների 60 տոկոսը մինչև 30 տարեկանը աշխատանք չունի` նրանք էլ բարձրացրին բողոքի ալիքը Թունիսում:
-
03.01.2013|
14:36
Վենեսուելայի ընդդիմությունը կառավարությունից պահանջում է ասել ամբողջ ճշմարտությունը նախագահ Ուգո Չավեսի առողջության մասին, ով արդեն երեք շաբաթ չի երևացել հանրության առաջ։ Նշենք, որ նա գտնվում է Կուբայում, որտեղ Չավեսը ենթարկվել է վիրահատության։
-
03.01.2013|
14:35
Ավելի քան 60 հազար մարդ է սպանվել Սիրիայում 2011թ. մարտից սկսված հակակառավարական ելույթներից ի վեր։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ը։ Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտնել էր 45 հազար զոհերի մասին։
-
02.01.2013|
14:25
Ամանորի գիշերը Ֆրանսիայում կրակի են մատնել 1193 ավտոմեքենա։ Այդ մասին այսօր հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը։ Ի տարբերություն իր նախորդների՝ նախարարը որոշում է ընդունել հրապարակել տխուր վիճակագրությունը։ Վերջին 15 տարիների ընթացքում համընդհանուր տոների ընթացքում մեքենաների զանգվածային այրումն իսկական գլխացավանքի է վերածվել երկրի իշխանությունների համար։
-
02.01.2013|
14:23
Զինված ծայրահեղականները երեքշաբթի ականանետներից կրակ են բացել Հալեպի քրիստոնեական թաղամասի վրա։ Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, ականները պայթել են Սիրիյան էլ Ջեյդա թաղամասում, դրանցից մեկն ընկել է Իսկանդերուն դպրոցի շենքի վրա, որտեղ պատսպարված էին փախստականները։
-
02.01.2013|
14:20
Կոտ դ՚ Իվուարի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ավելի քան 61 մարդու մահվան պատճառով։ Վերջիններս մահացել են երկրի խոշորագույն Աբիջանա քաղաքի կենտրոնական մարզադաշտի մոտ ամանորյա տոնախմբության ժամանակ առաջացած իրարանցման ժամանակ։