-
03.04.2013|
10:42
Կիպրոսի ֆինանսների նոր նախարար է նշանակվել Հարիս Գեորգիադիսը։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ Մինչ նշանակումը ֆինանսների նախարարը զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը։
-
03.04.2013|
10:40
Պաղեստինցի բանտարկյալները բողոքի ալիք են բարձրացրել իսրայելյան բանտում՝ մեղադրելով վարչակազմին իրենց մահացու հիվանդ հայրենակցին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։
-
02.04.2013|
22:28
Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլտոնը ապրիլի 5-ին կայցելեն Շոտլանդիայի «Թամար Մանուկյան» կենտրոն: Այցի ընթացքում նրանց կմիանա Ուելսի արքայազն, թագաժառանգ Չարլզը: «Թամար Մանուկյան» կենտրոնը, որ գտնվում է Դամֆրիս Հաուսի տարածքում, երեխաներին կացարան և խմբերով ուսանելի հնարավորություն է տալիս:
-
02.04.2013|
22:27
Ապրիլի 14-ին Վենեսուելայում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ` Ուգո Չավեսի մահից հետո: Ապրիլի 2-ին մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախագահի պաշտոնին հավակնում են նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն, ում Չավեսը հայտարարել էր իր իրավահաջորդ, և միասնական ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը:
-
02.04.2013|
22:24
Դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան Ստամբուլում կայացած գիտաժողովում հայտարարել է, որ գտնվել են «դժոխքի դարպասները»:
-
02.04.2013|
19:08
Հրաժարական է տվել Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Հրաժարականի պաշտոնական պատճառներն առայժմ հայտնի չեն։
Այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական քննություն է նշանակել՝ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները բացահայտելու համար։
-
02.04.2013|
12:00
Ավելի քան 9 մարդ է մահացել Իրաքի Տիկրիտ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Նա պայթուցիկով զինված մեքենայով ներխուժել է ոստիկանական շենքի տարածք և գործի դրել պայթուցիկ սարքը։ Մահացածների մեծ մասը ոստիկաններ են։
-
02.04.2013|
11:58
Իրանը հետագայում նույնպես շարունակելու է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և նրա իրականացրած քաղաքական բարեփոխումները։ Այդ մասին երեկ Կահիրեում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
-
02.04.2013|
11:56
Արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորումը, որ ղեկավարում է Գազայի հատվածը, մտադիր է օրենսդրորեն արգելել դպրոցներում 9 տարեկանից բարձր աղջիկների ու տղաների համատեղ ուսումը։ BBC-ի թղթակցի կարծիքով՝ այս օրենքի ընդունման նպատակներից է ընդգծել, որ ՀԱՄԱՍ-ն ունի իսլամիստական արմատներ։
-
02.04.2013|
11:48
2009 թ. հունիսի 18-ին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հանդիպեց Հովհաննիսյանի հետ: Այս հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը քննադատեց Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները՝ անվանելով «տապալված հետխորհրդային ընտրություն», որն ի ցույց դրեց այն մարտահրավերները, որոնք առկա են օրենքի գերակայության, թափանցիկ ընտրական համակարգի ձեւավորման ճանապարհին: Նա հույս հայտնեց, որ իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմադիր կուսակցություն: