14.04.2013|
14:35
Ապրիլի 11-ին Մադրիդում Իսպանիայի խորհրդարանը կազմակերպել էր «Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին» կոնֆերանս, որին Հայաստանի խորհրդարանից մասնակցում էին և ելույթներով հանդես եկան ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը և Եվրանեսթ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Կոնֆերանսին մասնակցում էին Իսպանիայի թագավորության երկպալատ խորհրդարանի սենատորներ, կոնգրեսմեններ, դիվանագետներ, դեսպաններ, գործարարներ: