-
19.04.2013|
12:04
Պակիստանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին։ Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, նա տեղափոխվել է դատարան՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Հինգշաբթի Մուշարաֆը կանչվել է Իսլամաբադի դատարան, որտեղ նրան իր կառավարման տարիներին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։
-
19.04.2013|
12:02
Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում հանրահավաքների։ Վերջիններս բողոքում են նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վարած քաղաքականության դեմ։ Ակցիայի մասնակիցները հակակառավարական պաստառներով անցնում են մայրաքաղաքի փողոցներով։ Նրանք մեղադրում են նախագահին կաշառակերության և երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու, ինֆլյացիան չկանխելու և հանցագործության ծավալները չկրճատելու համար։
-
19.04.2013|
12:00
Հաիթիի հյուսիսում գտնվող օդանավակայանն անվանակոչվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի անվամբ։ Միջազգային այս օդանավակայանն արդիականացվել է Վենեսուելայի օգնությամբ։ Վենեսուելան մինչ այժմ շարունակում է հսկայական աջակցություն ցուցաբերել Հաիթիին։
-
19.04.2013|
11:59
Ավելի քան 27 մարդ է մահացել երեկ երեկոյան Բաղդադի սրճարանում տեղի ունեցած պայթյունից։ Մահացածներից երկուսը երեխաներ են։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Նախնական տվյալներով՝ մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող սրճարանում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։
-
19.04.2013|
11:46
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարետ Թետչերի հուղարկավորության ժամանակ սուրբ Պողոսի տաճարում շատերի համար աննկատ և իր համար էլ անսպասելի լորդ-քաղաքապետ Ռոջեր Գիֆորդ Օլդերմանը կարող էր դառնալ արքայասպան:
-
19.04.2013|
11:44
Ստամբուլում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը` թուրք-ռուսական ռազմավարական ծրագրման խմբի շրջանակներում: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկումից հետո ասել է, որ առանցքային հարցերի մեծ մասում Մոսկվան և Անկարան նույն տեսակետն ունեն.
-
19.04.2013|
11:42
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է Մաքսային միության հեռանկարի հարցերը: Անցած շաբաթ Հայաստանում եղած Խրսիտենկոն ՌԴ նխագահին հաղորդել է, որ Եվրասիական միության դիտորդ երկրներ Ուկրաինան ու Հայաստանը հետաքրքրված են Մաքսային միությամբ:
-
18.04.2013|
18:50
Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լրատվամիջոցներն անդրադարձան 1981 թ. ապրիլին Բրիտանական Թագավորության բարձրաստիճան պատվիրակության այցելությանը ԱՄԷ, որի ժամանակ պատվիրակության կազմում է եղել նաեւ տիկին Թետչերը:
-
18.04.2013|
11:30
Վենեսուելայի ընդդիմությունը պաշտոնապես դիմել է համապատասխան մարմիններին՝ կիրակի օրը տեղի ունեցած նախագահի արտահերթ ընտրությունների ձայների վերահաշվարկի համար։
-
18.04.2013|
11:27
Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության կոմիտեն ԱՄՆ իշխանություններին մի շարք նախապայմաններ է առաջադրել, որոնց իրականացումից հետո միայն Փհենյանը կհամաձայնի գնալ բանակցությունների։ Այդ նախապայմանների մեջ են մտնում ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և Հարավային Կորեայի ու ԱՄՆ համատեղ զորավարժությունների դադարեցումը։