28.04.2013|
17:59
Հայաստանում նոր, հետաքրքիր գաղափար են փորձում շրջանառության մեջ դնել, որը դեռ փորձության փուլ պիտի անցնի: Հայաստանում «Նոյ» անունով քաղաք պիտի ստեղծել, որտեղ ներդրումներ կանեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Որպես նպատակ, դա պետք է ծառայի ազգերի միավորմանը հոգևոր դաշտում: Այլ խոսքով, Նոյը բոլորի «նախա-նախա» պապն է, և ռուսն ու իրանցին, ամերիկացին, ֆրանսիացին ու այլ ազգերի ներկայացուցիչներ իրենց «լուման» են ներդնելու այդ քաղաքի զարգացման գործում, և, բնականաբար, շահելու է հայկական պետությունը: