38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • Հրաժարական է տվել Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահը

    Հրաժարական է տվել Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահը

    28.05.2013| 01:30
    Լիբիայի Ազգային կոնգրեսի նախագահ Մուհամեդ Յուսեֆ ալ Մագրեֆը մտադիր է հրաժարական տալ։ Իր որոշման մասին պատգամավորներին նա կհայտարարի մայիսի 28-ին։ Ալ Մագրեֆի քարտուղարությունում արդեն հաստատել են այդ տեղեկությունը, սակայն հրաժարվել են ներկայացնել հրաժարականի պատճառները։
  • Վճարիր, թե չէ «դեպորտ» կանեն

    Վճարիր, թե չէ «դեպորտ» կանեն

    27.05.2013| 18:45
    Մոսկվայի ոստիկանությունը համարում է, որ բավականին մեծ գումարներ են ծախսվում ապօրինի ներգաղթածներին երկրից դուրս հանելու վրա: Այս մասին գրում է rbcdaily.ru-ն, վստահեցնելով, որ այդ ծախսերը պետք է դրվեն հենց իրենց երկիր ժամանող աշխատողների ուսերին:
  • ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները

    ՌԴ-ն և Վրաստանը բարելավում են հարաբերությունները

    27.05.2013| 18:43
    Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում հունիսի 4-ին կամ 5-ին։
  • Անկարգություններ՝ Փարիզում

    Անկարգություններ՝ Փարիզում

    27.05.2013| 18:42
    Ավելի քան 350 մարդ է ձերբակալվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ անցկացված հանրահավաքից հետո բռնկված անկարգությունների հետևանքով։ 36 մարդ ստացել է վնասվածքներ։
  • Փարիզ-Ստեփանակերտ խորհրդարանական կապեր

    Փարիզ-Ստեփանակերտ խորհրդարանական կապեր

    27.05.2013| 15:19
    Ստեփանակերտ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի պատգամավորներ: Ընդունելով նրանց` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Արցախի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, կարևորելով երկու երկրների խորհրդարանների միջև ամուր կապերի պահպանումը:
  • Թուրքիան զինում է Ադրբեջանին նաև անուղղակի

    Թուրքիան զինում է Ադրբեջանին նաև անուղղակի

    27.05.2013| 15:06
    Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացրել է, որ թուրքական ROKETSAN ընկերության հետ սկսելու են ռեակտիվ հրթիռներ արտադրել: Ադրբեջանական գործարաններից մեկում արդեն արտադրական հոսքագիծ է բացվել, հրթիռների շարժիչները արտադրվելու են Թուրքիայում, մնացած մասերը` Ադրբեջանում:
  • ԵԽԽՎ նախագահը Բաքվում, Թբիլիսիում և Երևանում

    ԵԽԽՎ նախագահը Բաքվում, Թբիլիսիում և Երևանում

    27.05.2013| 15:05
    Մայիսի 26-ին ժամանելով Բաքու` ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, մեջլիսի խմբակցությունների ղեկավարների, միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովների անդամների, հասարակական կազմակերպությունների անդամների հետ: Մայիսի 28-29-ին ԵԽԽՎ նախագահը կլինի Թբիլիսիում, որտեղ նույնպես նախատեսված են արարողակարգային հանդիպումներ օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարների հետ:
  • ԵԽԽՎ-ն որոնում է ԼՂ հարցի կարգավորման նոր ձևաչա՞փ

    ԵԽԽՎ-ն որոնում է ԼՂ հարցի կարգավորման նոր ձևաչա՞փ

    27.05.2013| 15:02
    ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը պաշտոնական այցով Ադրբեջանում է: Բաքվում նա հայտարարել է, որ 2013 թ. կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Անդրադառնալով 2013-2014 թթ. Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահության ստանձնմանը, նա դա անվանել է փայլուն հնարավորություն ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար:
  • Որտեղ Պաղեստին, այնտեղ` Իսրայել

    Որտեղ Պաղեստին, այնտեղ` Իսրայել

    27.05.2013| 15:01
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է 4 միլիարդ դոլար ներդնել Պաղեստինի ինքնավարության տնտեսության զարգացման համար:
  • Եվրոպան որոշում է` շարունակե՞լ, թե՞ ոչ պատերազմը

    Եվրոպան որոշում է` շարունակե՞լ, թե՞ ոչ պատերազմը

    27.05.2013| 14:57
    Եվրամիության արտաքին գործերի նախարարները մայիսի 27-ին Բրյուսելում քննարկում են Սիրիայի հակամարտությունը: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ցանկանում է հասնել պատժամիջոցների թուլացմանը, որպեսզի սիրիացի ապստամբները կարողանան Եվրոպայից զենք ստանալ: