Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 
  • Թուրքիայում ընդվզումները շարունակվում են

    Թուրքիայում ընդվզումները շարունակվում են

    09.06.2013| 11:21
    Ոստիկանությունն Անկարայում ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով։ Թուրքական մայրաքաղաքի Կիզիլայ հրապարակում կայացած շաբաթօրյա հանրահավաքին մասնակցել է մոտ 5 հազար մարդ։ Հակակառավարական ցույցերը, որոնք մեկնարկել են մեկ շաբաթ առաջ, շարունակվում են Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում։ Ավելի վաղ վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը բացառել էր երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը և կոչ էր արել ցուցարարներին դադարեցնել ելույթները։
  • Նելսոն Մանդելայի վիճակը ծանր է

    Նելսոն Մանդելայի վիճակը ծանր է

    08.06.2013| 22:58
    Նելսոն Մանդելան շնչառական ուղիների վարակով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան մի քանի օր իրեն վատ է զգացել, սակայն երեկ գիշեր նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այդ մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության գործող նախագահի մամուլի ծառայությունը։
  • «Թուրքիայում կատարվող անկարգությունները մեզ չեն վնասի»

    «Թուրքիայում կատարվող անկարգությունները մեզ չեն վնասի»

    08.06.2013| 18:18
    Անդրադառնալով Հայաստանին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայում ստեղծված անկարգությունները մեզ չեն կարող վնասել: Նա միևնույն ժամանակ չբացառեց, որ Թուրքիան իր խնդիրները լուծելուց հետո, սովորաբար, անցնում է հարևաններին:
  • Իլհամ Ալիևը կառաջադրվի նախագահական ընտրություններում

    Իլհամ Ալիևը կառաջադրվի նախագահական ընտրություններում

    08.06.2013| 18:10
    Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը երեկ Բաքվում կայացած իր 5-րդ համագումարում որոշում է ընդունել որպես նախագահի թեկնածու առաջադրել գործող նախագահ Իլհամ Ալիևին։ Երկրի ղեկավարի ընտրություններ Ադրբեջանում տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին։
  • Թուրքագետ. «Իրանին ձեռնտու է ունենալ անկայուն Թուրքիա»

    Թուրքագետ. «Իրանին ձեռնտու է ունենալ անկայուն Թուրքիա»

    08.06.2013| 18:05
    Թուրքիայում մեկ շաբաթից ավել շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին ընդդեմ Ստամբուլի Թաքսիմ հրապարակի մոտ գտնվող Գեզի զբոսայգին քանդելու և այդ վայրում առևտրի և զվարճանքի կենտրոն կառուցելու որոշման դեմ:
  • Մի Կաբաևան ի՞նչ է, ափսոսել են պահել

    Մի Կաբաևան ի՞նչ է, ափսոսել են պահել

    08.06.2013| 15:25
    Երկու լավ լուր` «ուիքենդին» զուգահեռ: Հենց նոր կարդացի, որ ամուսնալուծությունների ու սկանդալների պատճառը հենց ՖԲ-ն է: Եվ ուրեմն`լավ լուր առաջին:
  • Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը

    Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը

    08.06.2013| 11:05
    Վրաստանի կրթության նախարարը մտադիր է ռուսաց լեզուն կրկին ներառել դպրոցական ծրագրի մեջ: Գեորգի Մարգվելաշվիլին չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա այն, և արդյոք դրա համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ:
  • ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից պատժել ոստիկաններին

    ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից պատժել ոստիկաններին

    07.06.2013| 23:15
    Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիային կոչ է արել հետաքննություն անցկացնել ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ շատ դաժան վերաբերմունքի առնչությամբ և պատժել մեղավորներին։
  • Վրաստանում այսօր սգո օր է

    Վրաստանում այսօր սգո օր է

    07.06.2013| 23:14
    Ահաբեկիչների հարձակման հետևանքով Աֆղանստանում վրացի յոթ զինծառայող է զոհվել։ Հիլմենդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարի պայթյուն է իրականացրել վրացական ռազմակայանում, ինչի հետևանքով 7 զինծառայող է զոհվել: Ինը մարդ վիրավոր է: Վրաստանում հունիսի 7-ը նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի որոշմամբ հայտարարվել է սգո օր։ Երկրի ամբողջ տարածքում խոնարհվել են պետական դրոշները:
  • «Ռենեսանս Արմենիան» նախաձեռնողները ափյուռքից են

    «Ռենեսանս Արմենիան» նախաձեռնողները ափյուռքից են

    07.06.2013| 14:57
    Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Սփյուքում արդեն ձևավորվել է «Ռենեսանս Արմենիա» անունով համահայկական մի կառույց, որի ստեղծմանը նպաստել է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախոհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: