-
06.06.2013|
11:32
Ֆիլադելֆիայում՝ ԱՄՆ հյուսիս-արևելքի Փենսիլվանիա նահանգի ամենախոշոր քաղաքում փլուզվել է բարձրահարկ շենք։ 12 մարդ՝ ծանր վնասվածքներով, դուրս է բերվել փլատակների տակից և տեղափոխվել հիվանդանոց։
-
06.06.2013|
11:30
Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը՝ Պերիս Ջեքսոնը, ինքնասպանության փորձ կատարելուց հետո գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնում է Ջեքսոնների ընտանիքի ներկայացուցիչը։
-
05.06.2013|
13:59
Նախ, իր դեմ ակցիաները նա շրջեց, ուշադրությունը տեղափոխեց դեպի Սիրիա` իրեն հատուկ հաթաթայով և ամբարտավանությամբ խոսելով Ասադի հոր` քսան հազար մարդ սպանելու և որդի Ասադի մասին:
Բացի այդ, ցուցանելով, որ այլք ավելի մեծ ուժ են գործադրել և քսան հազար ու շատ ավելի մարդ են սպանել, ինքը դեռ տեղ ունի դրան հասնելու:
-
05.06.2013|
11:21
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր կհանդիպի Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուայի հետ։ Կարճատև հանդիպումը նախատեսվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր նստաշրջանում, որն ընթանում է Գվատեմալայի Անտիգուա քաղաքում։ Նստաշրջանը հրավիրվել է վենեսուելական կողմի խնդրանքով։
-
05.06.2013|
11:19
Նիգերիայի կառավարությունը ողջունում է այն, որ ԱՄՆ-ն 7 միլիոն դոլար է խոստացել իսլամիստական «Բոկո Խարամ» կազմակերպության առաջնորդի ձերբակալման համար։ Նիգերիայի ներքին գործերի նախարար Աբբա Մորոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ այդ խմբավորման օրերը հաշված են։
-
05.06.2013|
11:18
Թուրքիայի ոստիկանությունը դարձյալ օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար։ Հանրահավաքները Թուրքիայում շարունակվում են արդեն 5-րդ օրը, չնայած այն բանին, որ երկրի իշխանությունները ներողություն են հայցել ցուցարարներից և խոստովանել, որ նրանք իրավացի էին՝ պաշտպանելով Ստամբուլի հրապարակը։
-
05.06.2013|
11:16
Այսօր տեղի կունենա Պակիստանի նոր վարչապետ Նավազ Շարիֆի երդման արարողությունը։ Նա պաշտոնը ստանձնում է երրորդ անգամ, սա երկրի համար ռեկորդային թիվ է։ Շարիֆը հաջողակ գործարար է, նա վարչապետի պաշտոնից հեռացվել է 14 տարի առաջ ռազմական հեղափոխության արդյունքում։ Սակայն դարձյալ գլխավորել է կառավարությունն այն բանից հետո, երբ մայիսին նրա ղեկավարած «Մուսուլմանական լիգա» կուսակցությունը հաղթեց ընտրություններում։
-
04.06.2013|
19:20
«Վարչապետը բռնապետ է», «Պահանջում ենք Էրդողանի հրաժարականը». այսպիսի կարգախոսներով բողոքի ակցիաները անցյալ շաբաթվանից ալեկոծել են Թուրքիան:
-
04.06.2013|
10:56
Վաշինգտոնը խստացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից երեկ ստորագրված կատարողական հրամանում։ Այդ քայլն ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության հետագա մեկուսացմանը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են իրանական ազգային արժույթին։
-
04.06.2013|
10:55
Բրիտանական խորհրդարանի մի խումբ անդամներ հայտարարել են, որ երկրում նետվում է մեծ քանակությամբ սնունդ, և կոչ են արել կառավարությանը ձեռնարկել միջոցներ՝ սննդային թափոնների ծավալները նվազեցնելու համար։