-
13.06.2013|
11:08
Եթե դուք էլ հեղափոխությունից առաջ հեռագիր տված լինեիք, եթե ձեր անունն էլ Վլադիմիր լիներ, ձեր հեռագիրն էլ կվաճառվեր Քրիստիի աճուրդում 20-30000 ֆունտ ստեռլինգ մեկնարկային գնով:
-
13.06.2013|
11:06
«Zaman»-ը հաղորդում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլին կուսակցության արտակարգ հանդիպում է հրավիրել` Թաքսիմի իրադարձությունների քննարկման համար:
-
12.06.2013|
17:56
Սիրիական զորքերն այսօր Հալեպի մատույցներում հարձակվել են գրոհայինների վրա։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, տեղի բնակչությունն օգնություն է ցուցաբերում կառավարական զորքերին՝ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով զինված գրոհայինների տեղակայման մասին։
-
12.06.2013|
17:55
Հռոմի պապը խոստովանել է, որ Վատիկանում կա համասեռամոլների լոբբի։ Այդ մասին հատնի է դարձել նրա՝ Լատինական Ամերիկայի կաթոլիկ եկեղեցում հոգևորականների հետ հանդիպումից հետո։ Հռոմի պապը հայտարարել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար Վատիկանում համասեռամոլների շահերի լոբբինգը։
-
12.06.2013|
11:28
Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան շուրջ 30 տարի թաքցրել է «Վոստոկ-բ» տիեզերանավով 1963թ. հունիսի 16-ին դեպի աստղերը իր կատարած եռօրյա արշավի մանրամասները, որոնք կարող էին ավարտվել անհաջողությամբ և հնարավոր էր, որ տիեզերանավը այլևս երբեք չվերադառնար Երկիր:
-
12.06.2013|
11:22
Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Լոտտե Պլազա առևտրի կենտրոնի մուտքի մոտ, հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ԲԲՑ-ն սպանվածը Իրաքում Հայաստանի դեսպանի եղբայրն է։
-
12.06.2013|
11:20
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում դարձյալ ցրել է ցուցարարներին։ Բախումները ցուցարարների և ոստիկանության միջև, չնայած Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանի նախազգուշացումներին, շարունակվել են ամբողջ օրը։
-
12.06.2013|
11:17
Հունաստանի կառավարությունն անսպասելի հայտարարել է պետական հեռուստառադիոընկերության փակման մասին։ Կառավարության մամուլի քարտուղար Սիմոս Կեդիկողլուն հայտնել է, որ հեռարձակումը կդադարեցվի արդեն այսօր առավոտից։ Հեռուստառադիոընկերության ամբողջ անձնակազմը՝ 2500 աշխատակից, կազատվի աշխատանքից։
-
11.06.2013|
17:38
«Ջավախքից արտագաղթը սրանով է հիմնականում պայմանավորված։ Տնտեսական համատեղ ծրագրեր ևս պետք է մշակվեն։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պտուղները հետո են երևալու։ Հայաստանյան իշխանության քայլերը պետք է լինեն կոնկրետ, տեսանելի ու հետևողական, այլապես մենք շատ բան կկորցնենք։ Ջավախքը երկու երկրների համար համագործակցության առիթ է։ Վրաստանն Արևմուտքի համար մի տարածք է, որտեղով Արևմուտքը փորձում է թափանցել ու լայնացնել իր ազդեցությունը ասիական գոտում։ Իսկ հայ-վրացական համագործակցության շրջանակներում բոլոր լարվածությունները կթուլանան։ Ջավախքը կարող է դառնալ համադրության կենտրոն»:
-
11.06.2013|
16:43
Ընդվզումները Թուրքիայում շատ բացահայտ սատարում են ստանում որոշ խմբավորումների, ֆինանսական կապիտալ ունեցողների, մեդիակորպորացիաների, լոբբիստների կողմից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը խորհրդարանում տեղի ունեցած ելույթի ժամանակ։