-
17.06.2013|
02:10
Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին Լոնդոնում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը։
-
16.06.2013|
00:37
Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-ին Մեծ ութնյակի շրջանակներում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը պատրաստվում են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ հերթական հայտարարությամբ: Սովորաբար նման հայտարարությունները խնդիր ունեն հավաստելու, որ հարցը մնում է երեք նախագահների ուշադրության շրջանակներում:
-
16.06.2013|
00:34
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հանդիպել էր Թաքսիմ հրապարակի ցուցարարների ներկայացուցիչների հետ և ձեռք էր բերվել Գեզի զբոսայգու հարցը հանրաքվեի դնելու համաձայնություն, բայց վարչապետը պահանջել էր դադարեցնել ցույցերը:
-
16.06.2013|
00:32
Իրանի նախագահական ընտրություններում, հակառակ իրանցի փորձագետների երկրորդ փուլի կանխատեսման, առաջին փուլում հաղթել է Հասան Ռուհանին: Հիմա էլ ամերիկացի փորձագետներն են կանխատեսում, որ նրա հաղթանակը կարող է ամրապնդել Թեհրանի դերը աշխարհում` մինչև իսկ փոխել Իրան-ԱՄՆ հարաբերությունները և հասնել պատժամիջոցների դադարեցման:
-
16.06.2013|
00:31
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ երկրի կառավարությունը՝ վարչապետ Պյոտր Նեչասի ղեկավարությամբ, պետք է հրաժարական տա կոռուպցիոն խոշոր սկանդալից հետո:
-
16.06.2013|
00:30
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, որ արդեն երկու շաբաթ հիվանդանոցում է, ապաքինվում է։ Այդ մասին հայտնել է վերջինիս թոռը։ Մանդելան հոսպիտալացվել է անցած շաբաթ թոքերի վարակի պատճառով։
-
16.06.2013|
00:27
Իրանի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել 64-ամյա հոգևորական Հասան Ռուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։ Պաշտոնական տվյալներով նրա օգտին քվեարկել է ավելի քան 18 միլիոն մարդ, քվեարկությանը մասնակցածների ավելի քան 50 տոկոսը։ Հաղթանակի համար Ռուխանիին անհրաժեշտ էր հավաքել 50,1 տոկոս ձայն։ Այսպիսով՝ ընտրություններն Իրանում կարելի է համարել կայացած։
-
15.06.2013|
20:56
Ադրբեջանական apa.az կայքում JNG-12 Bora դիպուկազարկ հրացանների` Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր համատեղ արտադրություն սկսելու մասին լուրն էի կարդում ու աչքովս ընկավ նույնատիպ լուրերի ցանկը:
-
15.06.2013|
12:41
Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է իշխանությունների կողմից ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը։
-
15.06.2013|
12:40
Երեկ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին արդյունքները ցույց են տալիս, որ հաղթում է 64-ամյա հոգևորական Հասան Ռոուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։