02.07.2013|
12:30
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, արձագանքելով հատուկ ծառայությունների կողմից Եվրամիության գրասենյակների գաղտնալսման մասին տեղեկության արտահոսքին, ինչպես նաև եվրոպական երկրների առաջնորդների վրդովված մեկնաբանություններին, ասել է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել։ ՙԲոլոր տեսակի հետախուզությունները, ոչ միայն մեր, այլև ցանկացած եվրոպական, ասիական, զբաղվում են գաղտնալսմամբ։ Նրանք փորձում են ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում։ Եթե նման բան չանեին, ապա հետախուզություններն ընդհանրապես պետք չէին լինի։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ եվրոպական երկրներում էլ կան մարդիկ, ում հետաքրքրում է եթե ոչ այն, թե ինչ եմ ես ուտում նախաճաշին, ապա այն, թե ինչ եմ պատրաստվում խոսել այդ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում՚,- երեկ ասել է Օբաման Տանզանիայում։