Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 
  • Թաիլանդի զինված ուժերն առաջին անգամ կղեկավարի կին

    Թաիլանդի զինված ուժերն առաջին անգամ կղեկավարի կին

    01.07.2013| 11:42
    Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը երեկ երեկոյան հավանության է արժանացրել կառավարության նոր կազմը։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, բանակի ղեկավարման լիազորությունները դրված են վարչապետ Յինգլակ Չինավատի վրա։ Նա առաջին կինն է, որ կղեկավարի երկրի զինված ուժերը։
  • Որոշվել են Չիլիի նախագահի թեկնածուները

    Որոշվել են Չիլիի նախագահի թեկնածուները

    01.07.2013| 11:40
    Չիլիում առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղի է ունեցել փրայմերիզմ. քաղաքացիներն ընտրել են թեկնածուներ հիմնական կուսակցություններից՝ նոյեմբերի 17-ին կայանալիք նախագահական ընտրություններում մասնակցելու համար։ Այսպես՝ երկրի նախկին նախագահ Միշել Բաչելետը (2006-2010թթ.) ներկայացնելու է ձախ ուժերը։ Նրա թեկնածությունը պաշտպանում են սոցիալիստները, Հանուն դեմոկրատիայի կուսակցությունը, Ձախ քաղաքացիական կուսակցությունը և կոմունիստները։
  • Եգիպտոսի ընդդիմությունը նախագահին 2 օր է տվել հեռանալու համար

    Եգիպտոսի ընդդիմությունը նախագահին 2 օր է տվել հեռանալու համար

    01.07.2013| 11:36
    Եգիպտոսի ընդդիմությունը երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին երկու օր ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար։ Ինչպես ասվում է ՙԱ-Թամարուդ՚ կոչվող երիտասարդական շարժման հայտարարության մեջ, ՙնախագահը մինչև երեքշաբթի ժամը 17.00 ժամանակ ունի, որպեսզի վայր դնի իր լիազորություններն ու հնարավորություն տա արտահերթ նախագահական ընտրությունների։ Հակառակ դեպքում մենք Եգիպտոսի ժողովրդին զանգվածային բողոքի ցույցերի և անհնազանդության կոչ կանենք՚,- ասված է երիտասար առաջնորդների տարածած հայտարարությունում։
  • Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

    Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

    30.06.2013| 12:57
    Կոմբոջայում, Անգկորի ավերակներից ոչ հեռու, միջազգային հնագետների յոթ հոգանոց խումբը հայտնաբերել է լքված քաղաքի փլատակներ: Գիտնականները գտել են կառույցների, շինությունների մնացորդներ, ինչպիսիք, օրինակ, 30 կմ քառ. վրա տարածվող ջրատարներն են, որոնք հայտնաբերվել են ուղղաթիռի վրա տեղադրված լազերային սարքավորումների օգնությամբ:
  • Եգիպտոսում պահանջում են նախագահական ընտրություններ

    Եգիպտոսում պահանջում են նախագահական ընտրություններ

    30.06.2013| 12:53
    Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդներն այսօր երկրի տարբեր քաղաքներում դուրս են գալու փողոց, որպեսզի ստիպեն երկրի ղեկավարին անցկացնել նախագահի արտահերթ ընտրություններ։ Նման կոչով երեկ ելույթ է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, «Ադ-Դուստուր» կուսակցության ղեկավար Մուհամեդ Ալ Բարադեյը։
  • Վաղը Խորվաթիան դառնում է ԵՄ անդամ

    Վաղը Խորվաթիան դառնում է ԵՄ անդամ

    30.06.2013| 12:52
    Այսօր Խորվաթիայում անցկացվում են զանգվածային տոնախմբություններ՝ նվիրված Եվրամիության անդամակցմանը։ Եվրոպական երկրների առաջնորդները հավաքվում են մայրաքաղաք Զագրեբում, որպեսզի մասնակցեն այդ տոնախմբություններին։ Հուլիսի 1-ից բալկանյան այս երկիրը կդառնա ԵՄ 28-րդ անդամը։
  • ԱՄՆ-ում ռեկորդային շոգեր են

    ԱՄՆ-ում ռեկորդային շոգեր են

    30.06.2013| 12:50
    ԱՄՆ որոշ արևմտյան նահանգներում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 50 և ավելի աստիճան։ Իշխանությունը բնակչությանը նախազգուշացրել է երկար չմնալ բաց երկնքի տակ։ Լաս Վեգասում արևային հարվածից մահացել է ծեր մի մարդ, ով բնակարանում չուներ օդափոխիչ։
  • Օբաման Եգիպտոսի նախագահին և ընդդիմությանը բանակցելու կոչ է արել

    Օբաման Եգիպտոսի նախագահին և ընդդիմությանը բանակցելու կոչ է արել

    29.06.2013| 22:00
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ է արել կառուցողական աշխատանքներ տանել ընդդիմության հետ, որպեսզի երկրում քաղաքական ճգնաժամին վերջ դրվի։ ՙԻրավիճակը Եգիպտոսում մեզ անհանգստացնում է։
  • Եգիպտոսի նախագահն ու նրա ընտանիքը տարհանվել են ապահովության համար

    Եգիպտոսի նախագահն ու նրա ընտանիքը տարհանվել են ապահովության համար

    29.06.2013| 16:38
    Լրատվամիջոցները հաղորդում են, որ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիին և նրա ընտանիքի անդամներին նախագահական նստավայրից տեղափոխել են առավել ապահով վայր։ Հիշեցնենք, որ Կահիրեում ընթանում են հակաիշխանական ցույցեր։
  • Ռոհանի. Իրանի գլխավոր սկզբունքը լինելու է հավասարակշռությունը

    Ռոհանի. Իրանի գլխավոր սկզբունքը լինելու է հավասարակշռությունը

    29.06.2013| 16:37
    Իրանը շարունակելու է խաղալ իր պատմական դերը Մերձավոր Արևելքում՝ վարելով չափավոր քաղաքականություն։ Այսօր այդ մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Թեհրանում։