08.07.2013|
18:08
Բրազիլիայի իշխանությունները Միացյալ Նահանգներից բացատրություն են պահանջում հրապարակված լուրերի առնչությամբ, ըստ որոնց, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Բրազիլիայի միլիոնավոր բնակչության ինտերնետային գրառումներին ու լսել հեռախոսային խոսակցությունները: Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիու Պատրիոտն ասել է, թե խիստ անհանգստացած է փաստով, որ Բրազիլիայի քաղաքացիները դարձել են լրտեսության օբյեկտ: Նա մտադիր է դիմել ՄԱԿ-ին միջազգային կապի կանոնների մշակման համար, որպեսզի ուժեղացվի համացանցում մասնավոր ինֆորմացիայի պաշտպանությունը: