16.07.2013|
11:04
Երկու շաբաթ առաջ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի տունդարձի թռիչքի խափանումը լուրջ քաղաքական իրադարձություն էր` իր բացասական հետևանքներով: Գուցե պատմության հեգնանքն է, որ անկախ պետության նախագահի ինքնաթիռի անձեռնմխելիությունը խախտվեց և նա հարկադրված եղավ մի քանի ժամ անցկացնել հենց Վիեննայում, որտեղ ստորագրվել է արդի միջազգային իրավունքի կարևորագույն համաձայնագրերից մեկը` «Վիեննայի կոնվենցիան», որը սահմանում է դիվանագիտական անձեռնմխելիության նորմերը: