Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 
  • Անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

    Անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

    17.07.2013| 11:32
    Հունիսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի Գարահեյբեթ ուսումնական կենտրոնում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։
  • Վենեսուելայի նախագահն ամուսնացել է

    Վենեսուելայի նախագահն ամուսնացել է

    17.07.2013| 11:31
    Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամուսնացել է իր քաղաքացիական կնոջ՝ Սիլիյա Ֆլորեսի հետ։ Այդ մասին հայտարարվել է նախագահական նստավայրում` նահանգապետների հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպումը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ։
  • Եգիպտոսի նոր կառավարությունը եդվեց

    Եգիպտոսի նոր կառավարությունը եդվեց

    17.07.2013| 11:30
    Եգիպտոսում տեղի է ունեցել ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողությունը։ Գեներալ Աբդել Ֆաթհ ալ Սիսին, որ ղեկավարում էր նախագահ Մոհամադ Մուրսիի տապալման գործողությունը, ստացել է փոխվարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները։ Վարչապետ է դարձել Հազեմ Բեբլավին, ժամանակավոր նախագահ՝ Ադլի Մանսուրը։
  • Գործադուլներ՝ Հունաստանում. կրճատում են պետական ծառայողներին

    Գործադուլներ՝ Հունաստանում. կրճատում են պետական ծառայողներին

    16.07.2013| 18:13
    Հունաստանում սկսել է արհմիությունների կողմից հայտարարված մեկօրյա համընդհանուր գործադուլը։ Պատճառը պետծառայողների զանգվածային կրճատումների կառավարության ծրագիրն է։
  • 7 զոհ, 261 վիրավոր՝ Եգիպտոսում

    7 զոհ, 261 վիրավոր՝ Եգիպտոսում

    16.07.2013| 18:12
    ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի և Եգիպտոսի նոր ղեկավարության հանդիպումից անմիջապես հետո դարձյալ մարտեր են բռնկվել պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանության ու զինվորականների միջև։ Մահացել է 7 մարդ։
  • Իսպանիան պաշտոնապես ներողություն է խնդրել Բոլիվիայից

    Իսպանիան պաշտոնապես ներողություն է խնդրել Բոլիվիայից

    16.07.2013| 12:01
    Իսպանիան ներողություն է խնդրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ կապված միջադեպի համար։ Երեկ Բոլիվիայի իշխանություններին համապատասխան դիվանագիտական նոտան հանձնել է այդ երկրում Իսպանիայի դեսպան Անխել Վասկեսը։
  • Բախումներ՝ Կահիրեում

    Բախումներ՝ Կահիրեում

    16.07.2013| 12:00
    Եգիպտոսի ոստիկանությունը դարձյալ արցունքաբեր գազ է կիրառել՝ Կահիրեի կենտրոնում մի քանի հարյուր ցուցարարների ցրելու համար։ Հաղորդվում է, որ ցուցարարները փորձել են փակել հիմնական մայրուղիները։ Բախումներ են տեղի ունեցել պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև։
  • Սնոուդենն արգելափակվել է ՌԴ-ում

    Սնոուդենն արգելափակվել է ՌԴ-ում

    16.07.2013| 11:58
    Ամերիկյան իշխանություններն արգելափակել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև նշել է, որ նախկին գործակալը կլքեր երկիրը, եթե նման հնարավորություն ունենար։ Այն հարցին, թե ինչ է սպասվում Սնոուդենին, Պուտինն ասել է. ՙԵս ի՞նչ իմանամ։ Դա նրա կյանքն է, նրա ճակատագիրը։ Նա մեզ Սուրբ ծննդյան նվեր է՚,- սրամտել է Պուտինը։
  • Պրոֆեսիոնալ իրավաբանը փորձում է վերադառնալ մեծ քաղաքականություն

    Պրոֆեսիոնալ իրավաբանը փորձում է վերադառնալ մեծ քաղաքականություն

    16.07.2013| 11:08
    Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նշանակված են նախագահական ընտրություններ: Սոցիոլոգիական հարցումներով հավանական է, որ նախագահ ընտրվի երկրորդ փուլով, առայժմ թեկնածուներից որևէ մեկը չի հավաքում ձայների 50 տոկոսը: Հրաժարական է տալու կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի թեկնածուն է: Մինչև հրաժարականը նախարարը բարձրացրել է մանկավարժների աշխատավարձը:
  • Լեոնիդ Կոժարան Հայաստանում

    Լեոնիդ Կոժարան Հայաստանում

    16.07.2013| 11:07
    Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան: Նրան ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպման ժամանակ կարևորել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Նախագահի խոսքով, կազմակերպությունը շարունակում է մեծ դեր խաղալ եվրասիական տարածքում և հատկապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում: