2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Արցախի հարցի լուծումը արդարության սկզբունքով կարող էր լինել անհավանական հրաշքի պես մի բան

Արցախի հարցի լուծումը արդարության սկզբունքով կարող էր լինել անհավանական հրաշքի պես մի բան
14.03.2024 | 15:49

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի աշխատանքը իր ամբողջության մեջ գնահատելու համար պետք է սկսել այդ աշխատանքի արդյունքներից ու հետևանքներից։

Նրանք և մենք բոլորս պետք է ժամանակին հասկանայինք, որ Արցախի նման խոր իմաստ ունեցող կարևոր հարցերը կարող են լուծվել միայն հզորների միացյալ կամքով։

Բացի դրանից, եթե այս պրոբլեմը լուծվեր արդարության սկզբունքներով, ապա այն շատ վտանգավոր նախադեպ կարող էր դառնալ մյուս անարդարությունների լուծման համար, որի հեղինակները նույն հզորներն են։

Մի պահ ամեն ինչ դրեք մի կողմ ու լսեք, թե ինչից են խոսում հզորներն ու թույլերը, և կտեսնեք, որ արդարությունից խոսում են միայն համեմատաբար թույլերը և ամենաթույլերը։

Այստեղից՝ եզրակացություն. նույնիսկ մի կողմ դրած մեր բացահայտ և անբացահայտ հզոր թշնամիներին ու նաև որոշ հարցերում մեր մրցակիցներին, Արցախի պրոբլեմի լուծումը արդարության սկզբունքով կարող էր լինել անհավանական հրաշքի նման մի բան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ