Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Ռուսաստանն ավելի ու ավելի է դառնում կարևորագույն կոնֆլիկտների կիզակետ

Ռուսաստանն ավելի ու ավելի է դառնում կարևորագույն կոնֆլիկտների կիզակետ
29.12.2023 | 08:05

Աշխարհում ռեսուրսային, կոմունիկացիոն և տրանսպորտային նոր պրոբլեմների, հակասությունների ու հնարավորությունների պայմաններում օրեցօր այստեղ- այնտեղ շատանում են լարվածությունները, որոնք հզորների մեջ աճող հակասությունների անմիջական հետևանքներն են։

Այդ հակասությունների մի մասն էլ վերածվում է պրոքսի պատերազմների՝ դրանով ավելի մեծացնելով ընդհանուր ռիսկային ֆոնը աշխարհում։

Այս տեսանկյունից և՛ աշխարհի ընդհանուր վիճակը, և՛ տարբեր տարածաշրջանային իրավիճակները հասկանալու համար շատ կարևոր է նախ հասկանալ, որ աշխարհի ամենահեռավոր անկյուններում անգամ ռիսկերը կապված են իրար հետ և, շատ հաճախ, պայմանավորված են մեկը մյուսով։

Եվ ռիսկերի մեկը մյուսի հետ կապվածության ու մեկը մյուսով պայմանավորվածության երևույթներն էլ պարզ ու հասկանալի են և ունեն ռեսուրսային բնույթ։

Ինչքան էլ որևէ պետություն կամ պետությունների կոալիցիոն բլոկ հզոր լինի, այն ունի սահմանափակ ռեսուրսներ, որոնք բավարար են մեկ, առավելագույնը երկու լուրջ ու տաք բնույթի կոնֆլիկտներին մասնակցելու համար։

Իսկ եթե եղած տաք կոնֆլիկտին ավելանում է նաև երկրորդը կամ երրորդը, ապա նույն ռեսուրսներն արդեն պետք է բաժանվեն երկու կամ երեք ֆրոնտների միջև, որը ծայրաստիճան բարդացնում է դրանց ռիսկային վիճակը։

Ժամանակին, երբ Ռուսատանը խառնվեց Սիրիայի կոնֆլիկտին, իսկ Արցախում վիճակը քանի գնում բարդանում էր, քննարկվում էր այն հարցը, որ Սիրիայի կոնֆլիկտը կարող է ազդել Արցախում գործերի լարվածության վրա, այն իմաստով, որ ռուսները ստիպված կլինեն ավելի պակաս ուշադրություն դարձնել Արցախի հետ կապված հարցերին։

Իսկ երբ Ռուսաստանի ռեսուրսները համարյա լրիվ գնացին դեպի Ուկրաինա, Արցախը մնաց ուշադրությունից դուրս, որի տրամաբանական հետևանքն էլ եղավ արցախյան երկրորդ պատերազմը։

Նույն տրամաբանությամբ՝ Ուկրաինայում գործերը գոնե թեթևակիորեն շտկելու համար Արևմուտքը կուզենար երկրորդ և երրորդ ճակատները բացել Ռուսաստանի համար։

Բացի դրանից, կոնֆլիկտներն իրարից տարբերվում են նաև իրենց առաջնահերթությամբ։

Օրինակ, երեք կոնֆլիկտների պայմաններում գտնվող Արևմուտքը, այն է՝ ուկրաինական, իսրայելա - պաղեստինյան և թայվանյան, իր ռեսուրսները մղեց հիմնականում դեպի Իսրայել, որի հետևանքով Ուկրաինան մնաց ուշադրությունից դուրս, իսկ Թայվանյան հարցը Բայդենի ու Սիի Սան Ֆրանցիսկոյի հանդիպումով մի քիչ մեղմացավ։

Աշխարհի կոնֆլիկտների մեծ մասը ունի ռեսուրսային բնույթ, որն էլ ռեսուրսների սպառման հետ կապված ունի աճի տենդենց, և, նաև, նույն ռեսուրսները, կոնֆլիկտների ընթացքի ու ավարտի հարցերում, ունեն վճռական նշանակություն։

Հենց դա է հիմնական պատճառը, որ աշխարհի ռեսուրսների զգալի մասն ունեցող Ռուսաստանն ավելի ու ավելի է դառնում կարևորագույն կոնֆլիկտների ու իրադարձությունների կիզակետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6852

Մեկնաբանություններ