Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Աշխարհը պետք է մասնատվի երկրների բլոկների, ինչը շատ դժվար լուծելի խնդիր է

Աշխարհը պետք է մասնատվի երկրների բլոկների, ինչը շատ դժվար լուծելի խնդիր է
25.11.2023 | 13:20

Մարդկային համակարգերի ուժը, հզորությունն ու ազդեցիկությունը բնութագրող Հարստություն, Իշխանություն ու Գաղափար եռյակի բոլոր բաղադրիչները մշտապես գտնվում են մեկը մյուսին որոշող ու կանխորոշող դինամիկայի մեջ։

Ըստ որում, հասարակական հիերարխիայի բոլոր մակարդակներում բացահայտ կամ անբացահայտ ձևով ղեկավարող ֆունկցիան գաղափարինն է, մանավանդ աշխարհակարգային գլոբալ փոփոխությունների ժամանակ։

Այս իմաստով, ներկայում համաշխարհային դինամիկայում տեղի ունեցող անցումը գլոբալիզացիոն տենդենցներից դեպի պետությունների ու դրանց խմբերի դերի բարձրացում, պահանջում է իր գաղափարական իմաստավորումն ու դրա հիման վրա պրոցեսների համապատասխան կառավարումը՝ առաջին հերթին կազմակերպական իմաստով։

Պարզ է, որ գաղափարական իմաստով մարդկային հասարակության կյանքի հիմքը մնալու է նույն մրցակցային ռեժիմը, որը, կախված փոխադարձ համաձայնությամբ ընդունված միջազգային օրենքներից ու հարաբերությունների կարգավորման մյուս միջոցներից, կմեծացնի կամ կփոքրացնի խաղաղ գոյակցությունը ոչ խաղաղի վերածելու հավանականությունը։

Եթե հարաբերությունների կարգավորումն ունի մաքուր ուժային բնույթ, ինչպես ներկայում է, ապա հզորների միջև էկզիստենցիալ վախի պայմաններում այն ծնում է ավելի ու ավելի մեծացող մասշտաբներով պրոքսի պատերազմներ, որոնք այս կամ այն չափով լիցքաթափում են խաղաղ միջոցներով չլուծված հակամարտ պրոբլեմները։

Բայց պրոքսի պատերազմների հաճախության և մասշտաբների մեծացման տենդենցները ևս պարունակում են ավելի ու ավելի մեծացող էկզիստենցիալ ռիսկեր։

Այս պայմաններում հարցի հիմնական լուծումը աշխարհում իսկական և արդար մրցակցային ռեժիմի ստեղծումն է, որը գլոբալ ազդեցիկություն ձեռք բերող ուժերի տեսանկյունից անցումն է միաբևեռ աշխարհից դեպի առնվազն երկբևեռ աշխարհը։

Բայց նման հարցադրումն իր հետ բերում է նոր պրոբլեմներ, որոնք գաղափարական տեսանկյունից իրենց աննախադեպ լուծումներն են պահանջում։

Այստեղ պրոբլեմը աշխարհը ռացիոնալ թվով և չափերով մասերի բաժանելն է՝ ելնելով դրանց մրցունակության հետ կապված մինիմալ պահանջներից և աշխարհագրությունից, ինչպես նաև այդ պոտենցիալ մասերի քաղաքակրթական մոտիկությունից՝ Հանթինգտոնի իմաստով։

Գլոբալ մրցակցային պահանջներից ելնելով այդ մասերը պետք է ունենան առնվազն 300-ից 500 միլիոն բնակչություն, բավարար տնտեսական հզորություն, ստրատեգիական խորություն, և այլն։

Աշխարհում նման պահանջներին բավարարող երկրների թիվը փոքր է, որը նշանակում է, որ այդ պահանջներին բավարարելու համար ամբողջ աշխարհը պետք է մասնատվի երկրների բլոկների, որը, հաշվի առնելով հարևան երկրների միջև առկա ու դարերով չլուծված հակամարտությունները, շատ դժվար լուծելի խնդիր է լինելու։

Բայց մյուս կողմից էլ, գոյաբանական նկատառումներն ամենահաղթ են և աշխարհի պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ երեկվա արյան թշնամիները իրենց գոյությունը պահպանելու համար միավորվել են ավելի հզոր ընդհանուր թշնամու դեմ։

Այնպես, որ մարդկությանը հետաքրքիր ապագա է սպասվում։

Թե այս հարցում որ գաղափարախոսությունը կհաղթի, շատ կարևոր է նաև մեր համար, քանի որ առանց այդ էլ մենք ունենք գոյաբանական լրջագույն պրոբլեմ, որը հնարավոր է, որ բլոկային գլոբալացման իմաստով գոնե ինչ որ չափով մեղմանա։

Եթե Չինաստանն ու Հնդկաստանը բնակչության թվաքանակի առումով բլոկ են հլա մի բան էլ ավել, ապա մյուսների համար հարցի դրվածքն իսկ պարունակում է առաջին հայացքից լուծում չունեցող անորոշություններ։

Օրինակ, ու՞մ հետ միանա հսկայական տարածք ու ընդամենը 150 միլիոն մարդու կարգի բնակչություն ունեցող Ռուսաստանը, Թուրքիայի՞ ու Իրանի՞ հետ՝ մենք էլ արանքներում մնալով։

Կամ էլ ԵՄ-ի քայքայումից հետո ինչ անեն արևելյան Եվրոպայի սլավոնական երկրները, միանան ռուսների՞ հետ։

Կամ, վերջին հաշվով, ի՞նչ կնշանակի այս ամենը մեր համար և, արդյո՞ք մեր այսօրվա մանկական բնույթի գաղափարական թոթովանքները անիմաստ մտավարժանքներ չեն նոր, բլոկային տիպի պարադիգմի տեսանկյունից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4725

Մեկնաբանություններ