Մի քանի օր առաջ ադրբեջանական Salam News գործակալությունը հաղորդել էր, որ օգոստոսի 12-ին պաշտոնական այցով Բաքու է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և «Այցի ընթացքում ուրվագծվելու են հետագա համագործակցության եզրերը, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր»: Ադրբեջանական Turan գործակալությունը տեղեկությունը ճշտելու համար դիմել է ՌԴ նախագահի մամլո ծառայություն և պարզել, որ Կրեմլում Բաքու կատարելիք այցի մասին «որևէ տեղեկություն չունեն և չեն լսել»: