Թեհրանը հետաքրքրված է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդմամբ։ Այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, այսօր այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աբաս Արագչին։ Նրա խոսքով՝ նման տեսակետ է հայտնում նաև երկրի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին։ Ըստ մամուլի խոսնակի՝ Ռոհանին հանդես է գալիս հավասար պայմաններում կառուցողական համագործակցության օգտին։