Եգիպտոսում իշխանությունից հեռացված նախագահ Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բախումից ավելի քան 26 մարդ է մահացել, վիրավորվել՝ 300-ը։ Մեծ մասը մահացել է հրազենային վնասվածքներից։
Եգիպտոսի քաղաքներում բռնությունների ալիքը բռնկվել է այն բանից հետո, երբ հատուկ ծառայությունները գնդակահարեցին Մուրսիին աջակցությամբ ելույթ ունեցող 3 ցուցարարների։
Ձերբակալվել է «Մուսուլման եղբայրների» ղեկավարի տեղակալ Հեյրադ Ալ Շատիրը: Կահիրեի փողոցներում մարտեր են սկսվել: Քաղաք է մտցվել զրահատեխնիկա։