Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կարող է որոշակի զիջումներ անել Արևմուտքին, սակայն չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի կառավարության անդամ Յուվայլ Շտայնիցը «Ֆորբս» հանդեսին տված հարցազրույցում։ «Իրանի միջուկային ծրագիրն Իսրայելի ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Մեզ ավելի ու ավելի դժվար է լուծել տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ Սիրիա, Եգիպտոս։ Սակայն Իրանի միջուկային ծրագիրն այդ բոլոր ցնցումներից ամենավտանգավորն է»,- ասել է իսրայելցի պաշտոնյան։