Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկրում կարող է փակել ԱՄՆ դեսպանատունը։ Մորալեսն այս հայտարարությունն արել է հարավամերիկյան երկրների առաջնորդների վեհաժողովում։ Բոլիվիայի Կոչաբամբա քաղաք են ժամանել Արգենտինայի, Ուրուգվայի, Էկվադորի, Վենեսուելայի, այլ երկրների ներկայացուցիչներ։ Համաժողովի առիթը Մորալեսի ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպն էր, երբ եվրոպական մի շարք երկրներ փակեցին իրենց օդային տարածքը նախագահական օդանավի համար։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համերաշխություն և աջակցություն է հայտնել Էվո Մորալեսին: Նա ասել է՝ ով դեմ դուրս գա Բոլիվիային, գործ կունենա Վենեսուելայի հետ։