Եգիպտոսի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ոչ մի նոր բան չեն լսել նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմից երկրի քաղաքացիներին արված ուղերձում։ Նրանց խոսքով՝ նախագահի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նրան չի հաջողվել ինչ-որ կերպ ազդել Եգիպտոսի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա։
Ուղերձում Մուրսին ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարվա արդյունքները։ Նա կոչ է արել մարդկանց ազգային համախմբման, իսկ ընդդիմությանը՝ մասնակցել ընտրություններին և ոչ թե բողոքի ցույցերի, եթե ցանկանում են կառավարությունում հասնել փոփոխությունների։
Կիրակի՝ Մուրսիի երդմնակալության մեկամյա տարեդարձի օրը, նախատեսված են զանգվածային բողոքի ցույցեր՝ նախագահի հրաժարականի պահանջով։