Այսօր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հկվերսկսի Իսրայելի ղեկավարների և պաղեստինցիների հետ խորհրդակցությունների նոր փուլը՝ փորձելով կողմերի միջև վերականգնել խաղաղ բանակցային գործընթացը։ Վերլուծաբանները նշում են, որ Քերիի միջնորդական առաքելությունը մոտ է հաջողության: ԱՄՆ պետքարտուղարն այժմ Հորդանանում է և մտադիր է այցելել Երուսաղեմ, հավանաբար, նաև Ռամալլահ՝ հանդիպելու Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության պաշտոնական անձանց հետ: