Այս գիշեր Թուրքիայի մայրաքաղաքում դարձյալ ցրել են ցուցարարներին։ Անկարգությունները չեն կրում զանգվածային բնույթ, սակայն Դիկմենի պողոտան ավելի քան մեկ շաբաթ Անկարայի և ամեբողջ երկրի ամենաթեժ կետն է դարձել։ Այսօր առավոտյան Անկարայի կոմունալ ծառայությունները փողոցը մաքրել են բարիկադներից և աղբից, երթևեկությունը վերականգնվել է։ Գիշերը ծայրահեղ տրամադրված ցուցարարները ինքնաշեն սարքերով փակել էին փողոցը և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Բազմաթիվ նախազգուշացումներից հետո իրավապահներն ուժ են կիրառել։ Կան ձերբակալվածներ։