94-ամյա Նելսոն Մանդելայի առողջական վիճակը ծայրահեղ վատ է, և նրան միացրել են արհեստական շնչառության ապարատ։ Այդ մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարությունը։ Երեկ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահին այցելել է երկրի գործող նախագահ Ջեյկոբ Զուման, ով հիվանդանոցային այցելությունից հետո հետաձգել է այսօր ծրագրված իր այցը Մոզամբիկ։ Մանդելան հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 8-ին՝ թոքային վարակ ախտանիշով։