ՆԱՏՕ-ն գնահատում է Վրաստանի կողմից դաշինքին անդամակցելու ուղղությամբ կատարված ջանքերը։ Այդ մասին վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում վրացական առաքելության մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամակցության տոմս չի կարող համարվել։ «Դրա համար այս կամ այն երկիրը պետք է համապատասխանի հստակ չափանիշների, իրականացնի արմատական բարեփոխումներ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Մենք գնահատում ենք այդ ուղղությամբ Վրաստանի ջանքերը, բայց առայժմ վաղ է խոսել ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամկետների մասին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ այս օրերին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Վրաստանի իշխանությունների հրավերով գտնվում է Վրաստանում։