Ռուսական ռազմական անձնակազմը լքել է սիրիական Տարտուս քաղաքի նյութատեխնիկական ապահովման կետը։ Այդ մասին գրել է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրին։
«Ներկա դրությամբ ռուսական պաշտպանության նախարարությունը Սիրիայում ոչ մի զինվոր չունի։ Այդ կետը չունի ռազմավարական կամ մարտական նշանակություն»,- նշում է լրատվամիջոցը՝ մեջբերելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի խոսքերը։ Թերթի աղբյուրները նույնպես հաստատել են այդ տեղեկությունը։ Աղբյուրի խոսքով՝ անձնակազմի դուրսբերումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով։