ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են հակակառավարական ելույթները Թուրքիայում: Երկու ղեկավարների համատեղ հուշագրում նշվում է, որ նրանք քննարկել են բռնի միջոցների չդիմելու կարևորությունը, խոսքի, մամուլի ու ժողովների ազատության իրավունքները: Նախօրեին Վաշինգտոնը անհանգստություն էր հայտնել ցուցարարների ցրելու ժամանակ թուրքական իշխանությունների գործողությունների առնչությամբ, իսկ Անկարան կտրուկ առարկել էր: Օբաման և Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձել են և Սիրիայի հակամարտության խնդրին` համաձայնություն արտահայտելով սիրիացի ապստամբներին լրացուցիչ օգնություն տրամադրել: